10 Հունիս 2019
ՊԵԿ-ում են ՏՀԶԿ` հարկման նպատակով թափանցիկության ԵՎ տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի փորձագետները
Օրակարգում փորձագիտական գնահատման գործընթացի նախապատրաստական աշխատանքներն են

Երևանում տեղի են ունեցել աշխատանքային հանդիպումներ՝ Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության` հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի, Ասիական զարգացման բանկի փորձագետների և Պետական եկամուտների կոմիտեի, Ֆինանսների, Արդարադատության նախարարությունների, ՀՀ կենտրոնական բանկի մասնագետների մասնակցությամբ:

Ամփոփիչ հանդիպումը Պետական եկամուտների կոմիտեում  էր: Քննարկվել են սեպտեմբերից մեկնարկվող փորձագիտական գնահատման գործընթացի նախապատրաստական աշխատանքները: Փորձագիտական գնահատման նպատակն է գնահատել տվյալ երկրի կամ իրավական համակարգի կարողությունները՝ հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման միջազգային ստանդարտի կիրառման համար: Տեղեկությունների փոխանակման համար կարևորվում է անհրաժեշտ և արժանահավատ տեղեկությունների առկայությունը, դրանց հասանելիությունը իրավասու մարմինների կողմից: 

Ի դեպ, փորձագիտական գնահատման արդյունքում Գլոբալ ֆորումի հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման միջազգային ստանդարտներին համապատասխանեցումը վկայում է ոչ միայն տվյալ երկրի հարկային համակարգի՝ միջազգային մակարդակում մրցունակ լինելու, այլև՝ իրավական համակարգի թափանցիկության և վստահելիության մասին: