07 Հունիս 2019
Դասընթաց` մաքսային ձԵՎակերպումների մասնագետների համար
ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2019թ.-ի հունիսի 17-ից 21-ը...

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2019թ.-ի հունիսի 17-ից 21-ը մաքսային ձևակերպումների մասնագետների համար կազմակերպում է վերապատրաստման 5-օրյա դասընթաց, որի ավարտին անցկացվող թեստավորմանը դրական արդյունք (առնվազն 90%) ստացած մասնակիցների որակավորումը կերկարաձգվի 3 տարով:
Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Իսակով 10 հասցեի 7-րդ հարկի 701 ուսումնական լսարանում: 
Լրացուցիչ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով  060 544 988, 011 801 071, 060 544 951 հեռախոսահամարներով: