07 Հունիս 2019
«Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է ստացել ԵՎս 4 տնտեսվարող
Oրինապահ հարկ վճարողների ցանկը տեղադրված է petekamutner.am կայքում

Oրինապահ հարկ վճարողների ցանկը շարունակում է համալրվել: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը մայիսի 7-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 4 տնտեսվարողի: 2019թ. տարեսկզբից հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 36 տնտեսվարող: 25 հարկ վճարողի դիմում բավարարվել է (այդ թվում` 2018թ. տարեվերջին ստացված 3 դիմում), 14 դիմում մերժվել:

Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

 

Օրինապահ հարկ վճարողների ցանկ

1. «ԱՐԿԱՐԱ» ՍՊԸ
2. «ՊՐԵՄԻՈՒՄ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ
3. «ՎԻԳԻՇԻՆԱ» ՍՊԸ
4. «ԷՐԵԲՈՒՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ