29 Մայիս 2019
ՊԵԿ աշխատակիցը բազկամարտի Եվրոպայի առաջնությունում լավագույն հնգյակում է
Հունաստանի Լուտրակի քաղաքում...

Հունաստանի Լուտրակի քաղաքում մայիսի 14-23-ը տեղի է ունեցել բազկամարտի Եվրոպայի 29-րդ առաջնությունը: Մրցաշարին մասնակցել է նաև Պետական եկամուտների կոմիտեի կազմակերպման և հսկողության վարչության հարկային հսկողության բաժնի գլխավոր հարկային տեսուչ Դավիթ Ներսիսյանը: ՊԵԿ աշխատակիցը 80 կգ քաշային կարգում աջ և ձախ ձեռքերի մրցապայքարում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: 

Ի դեպ, 2012թ. բազկամարտի Եվրոպայի 22-րդ առաջնությունում Դ. Ներսիսյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ 2013թ.-ին՝ ոսկե մեդալ: Կոմիտեի աշխատակիցը ոսկե մեդալ է նվաճել նաև 2014թ.-ին` բազկամարտի աշխարհի 36-րդ առաջնությունում: