31 Մայիս 2019
Հայտարարություն
«Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ»-ի վերաբերյալ

«Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ»-ի  հարգելի՛ օգտվողներ,

Հայտնում ենք, որ մինչև 04.06.2019 թվականը անհրաժեշտ է անցում կատարել առցանց լիազորի կառավարման նոր համակարգին, քանի որ նշված ամսաթվից հետո մուտքը «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ» կարգելափակվի:

Նոր համակարգին անցում կատարելու համար անհրաժեշտ է գրանցել առցանց լիազոր՝ հետևելով «Ներկայացնել հայտ» հղմանը՝ կայքի մուտքի առաջին էջից, կամ այցելել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին (հարկային տեսչություն) և տեղում լրացնել հայտը: 

Հայտնում ենք նաև, որ նշված ժամկետը վերջնական է և այլևս չի հետաձգվելու։