02 Մայիս 2019
«Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է ստացել ԵՎս 7 տնտեսվարող
Oրինապահ հարկ վճարողների ցանկը տեղադրված է petekamutner.am կայքում

Oրինապահ հարկ վճարողների ցանկը շարունակում է համալրվել: Պետական եկամուտների կոմիտեի ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի վարչության պետ Արսեն Սառիկյանը մայիսի 2-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 7 տնտեսվարողի: 2019թ. տարեսկզբից հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 31 տնտեսվարող: 21 հարկ վճարողի դիմում բավարարվել է (այդ թվում` 2018թ. տարեվերջին ստացված 3 դիմում), 12 դիմում մերժվել, 1 դիմում ուսումնասիրության փուլում է:

Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

 

Օրինապահ հարկ վճարողների ցանկ

1. «ԱՐԻՆՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ
2. « ՖՈՐՍԱԺ» ՍՊԸ
3. «ՏԵՐՄՈ-ԿԱՊՍ» ՍՊԸ
4. «ՖՈՐՍԻՆԳ» ՍՊԸ
5. «ԼՈՄԲԱՐԴԻԱ» ՍՊԸ
6. «ԷՆԵՐԳՈ ԻՆՎԵՍՏ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ
7. «ԷԿԹՐԱՔ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ