25 Ապրիլ 2019
Տնտեսվարողները կարող են ՀՀ կառավարության պահանջներին համապատասխան՝ իրականացնել ՀԴՄ-ների ներդրման գործընթացը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտարարում է...

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտարարում է, որ ՀՀ հարկային օրենսգրքի 457-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հսկիչ-դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է շուրջ 11000 ՀԴՄ սարք:

Հսկիչ-դրամարկղային մեքենաների շուկայի ազատականացման շրջանակներում պահանջարկի բավարարման համար տնտեսվարող սուբյեկտները կարող են իրականացնել ՀՀ կառավարության պահանջներին համապատասխան՝ հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գործընթացը: Հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող պահանջերը սահմանված են ՀՀ կառավարության  05.10.2017 թվականի Հսկիչ-դրամարկղային մեքենային և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, հսկիչ-դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման կարգն ու հսկիչ-դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները հաստատելու մասին N 1318-Ն որոշումով։ 

Հսկիչ-դրամարկղային մեքենաների և դրանց ծրագրային ապահովման համապատասխանությունը սահմանված տեխնիկական պահանջերին ստուգելու նպատակով անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետներում համապատասխան սարքերը և դրանց տեխնիկական փաստաթղթերը ներկայացնել Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ պետական ոչ առևտրային կազմակերպություն։