07 Դեկտեմբեր 2018
ՊԵԿ նախագահը մասնակցել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբի նիստին
Քննարկվել է Հայաստանի 2018 թվականի զեկույցը

Պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանը մասնակցել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի հերթական նիստին։ Քննարկվել է Հայաստանի 2018 թվականի զեկույցը: Մասնակիցներն անդրադարձել են նաև ԱՃԹՆ պատասխանատու հանքարդյունաբերության գործելաոճի ներդրման ճանապարհային քարտեզին, 2019-2020 թվականների աշխատանքային ծրագրին առնչվող հարցերին և այլն։

ԱՃԹՆ-ը բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է, որն ունի 51 անդամ:  Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը 2017 թվականից անդամակցում է նաև Հայաստանը: Նախաձեռնության նպատակն է ստեղծել ավելի թափանցիկ ու հաշվետվողական պետական և գործարար համակարգեր, ինչպես նաև խթանել հանրային երկխոսության կայացմանը:

Միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում կազմվել է Հայաստանի 2018 թվականի առաջին EITI զեկույցը, իրականացվել են օրենսդրական փոփոխություններ, ստեղծվել է Հայաստանի ԱՃԹՆ-ի պաշտոնական կայքը և պետական մարմինների ու հանքարդյունահանող կազմակերպությունների կողմից ֆինանսական հրապարակային հաշվետվությունների ներկայացման առցանց հարթակը: