05 Սեպտեմբեր 2018
ՊԵԿ-ում քննարկվել են մաքսանենգության դեմ պայքարին ուղղված հարցեր
Մաքսանենգության դեմ պայքարի վարչության…

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ԱՄՆ արդարադատության նախարարության թմրամիջոցների դեմ պայքարի բաժնի աշխատակիցներին և Թբիլիսյան գրասենյակի նեկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ամրապնդման, թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարին ուղղված նոր գործիքների ներդրման, օպերատիվ կանխարգելիչ հատուկ միջոցառումների անցկացման վերաբերյալ հարցեր:

Թմրամիջոցների դեմ պայքարի բաժնի ներկայացուցիչները բարձր են գնահատել հանդիպման ընթացքում քննարկված հարցերի մասով կատարվող աշխատանքները: