05 Մայիս 2009
Պարզաբանում «Հայկական ժամանակ» օրաթերթի «Փող կլինի` կտան» հրապարակման վերաբերյալ
Այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթում տեղեկատվություն էր հրապարակվել այն մասին, որ իբր, իրենց ունեցած տեղեկությունների համաձայն, «ՀՀ ՊԵԿ մաքսային վարչության աշխատակիցները ապրիլ ամսվա աշխատավարձը ստացել են մասամբ, սակայն աշխատավարձի ցանկում նրանք ստորագրել են ամբողջ աշխատավարձի թվի տակ» ԵՎ իբրԵՎ թե «մաքսավորներին խոստացել են պակասը լրացնել` հենց որ բյուջեում փող լինի»:
Այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթում  տեղեկատվություն էր հրապարակվել այն մասին, որ իբր, իրենց ունեցած տեղեկությունների համաձայն, «ՀՀ ՊԵԿ մաքսային վարչության աշխատակիցները ապրիլ ամսվա աշխատավարձը ստացել են մասամբ, սակայն աշխատավարձի ցանկում նրանք ստորագրել են ամբողջ աշխատավարձի թվի տակ» և իբրև թե «մաքսավորներին խոստացել են պակասը լրացնել` հենց որ բյուջեում փող լինի»:

Այս հրապարակման հետ կապված` հարկ ենք համարում տեղեկացնել և փաստել, որ նման բան երբևէ չէր կարող և չի էլ արձանագրվել ոչ ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի, ոչ էլ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի  մաքսային ծառայության գործունեության ընթացքում: Հրապարակվածն ընդամենը պարբերականի հեղինակների «վառ երևակայության» արդյունքն է. այն միտումնավոր տպագրված ակնհայտ ապատեղեկատվություն է, որը բացառապես նպատակ է ունեցել ստվեր գցել կոմիտեի գործունեության վրա: