30 Ապրիլ 2009
1429 շահող ստացել է պարգԵՎավճարը
ՀԴՄ կտրոններով անցկացված երրորդ` ապրիլի 3-ի վիճակահանության արդյունքում 1429 շահողի արդեն իսկ տրամադրվել է պարգԵՎավճարը ԵՎ բոնուսը` շուրջ 11 մլն 200 հազար դրամ:
ՀԴՄ կտրոններով անցկացված երրորդ` ապրիլի 3-ի վիճակահանության արդյունքում 1429 շահողի արդեն իսկ տրամադրվել է պարգևավճարը և բոնուսը` շուրջ 11 մլն 200 հազար դրամ:

Շահումը ստանալու նպատակով քաղաքացիները դիմել են առևտրային 18 բանկեր: Ապրիլի 30-ի դրությամբ 5 հազար դրամ է շահել 1207, 20 հազար դրամ` 194 քաղաքացի և 6 թվի համընկնմամբ 50 հազար դրամ է շահել 28 քաղաքացի: