28 Ապրիլ 2009
Չշահած ՀԴՄ կտրոններով կարելի է ստանալ բոնուս` 2500 դրամից մինչԵՎ 200 հազար դրամ
2009թ.-ի հունվարից հանրապետությունում ՀԴՄ կտրոններով իրականացվող վիճակահանության անցկաց- ման ԵՎ պարգԵՎավճարների տրամադրման գործընթացը կատարելագործելու, պարգԵՎավճար ստացող քաղաքացի- ների թիվն ավելացնելու նպատակով` ՀՀ կառավարության որոշմամբ, ապրիլի մեկից սկսած, իրենց կատարած գնումների գումարի որոշակի տոկոս պետբյուջեից կարող են ետ ստանալ նաԵՎ վիճակահանության արդյունքում չշահած կտրոններ ունեցող քաղաքացիները:
2009թ.-ի հունվարից հանրապետությունում ՀԴՄ  կտրոններով իրականացվող վիճակահանության անցկաց- ման և պարգևավճարների տրամադրման գործընթացը կատարելագործելու, պարգևավճար ստացող քաղաքացի- ների թիվն ավելացնելու նպատակով` ՀՀ կառավարության որոշմամբ, ապրիլի մեկից սկսած, իրենց կատարած գնումների գումարի որոշակի տոկոս պետբյուջեից կարող  են  ետ ստանալ նաև վիճակահանության արդյունքում չշահած  կտրոններ ունեցող քաղաքացիները: Այս մասին լրագրողներին  պարզաբանումներ է տվել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Նրա խոսքերով,  չշահած ՀԴՄ կտրոնների  որոշակի խմբաքա- նակների համար բոնուսը  հաշվարկվում  է  դրանցում արտացոլված գնումների հանրագումարի համաձայն:  Քաղաքացիները բոնուս կարող են ստանալ մեկ եռամսյակի ընթացքում` ապահովելով նվազագույնը 50 և առավելա- գույնը  1000 կտրոն, որոնցում արտացոլված ընդհանուր գումարը կկազմի նվազագույնը 100 հազար և առավելագույնը 6մլն դրամ: Կոնկրետ խմբաքանակների և  դրանց համապատասխան գործարքների արժեքի ընդհանուր գումարի դեպքում պարգևավճարներ սահմանվում են սկսած 2500 դրամից մինչև 200 հազար դրամ: 
 
Ապրիլից սկսած յուրաքանչյուր եռամսյակի վերջում քաղաքա- ցիները վիճակահանությունների արդյունքում չշահած  կտրոն- ների  բնօրինակները մինչ այդ եռամսյակին հաջորդող եռամսյակի վերջին աշխատանքային  օրը  պետք է ներկայացնեն  իրենց  հաշվառման  վայրի հարկային տեսչություն` դրանք ստուգելու համար: Հարկային մարմինը  ներկայացված կտրոնները ստուգելուց հետո քաղաքացիներին կտրամադրի  միջնորդագիր, որով հնարավոր կլինի բանկերից ստանալ հաշվարկված բոնուսը: Ի դեպ, ներկայացված խմբաքանակները` հաստատված կարգին չհամապատաս- խանելու դեպքում  վերադարձվում են ներկայացնողին: Ընձեռված այս հնարավորությունից օգտվելու համար, ՊԵԿ նախագահի տեղակալը կոչ է արել  քաղաքացիներին, հետևողական լինել կտրոնների վրա կատարած գնումների ամբողջ գումարը ֆիքսելու հարցում, ինչից էլ կախված է բյուջեից ետ ստացվող նրանց գումարի մեծությունը:

Արմեն Ալավերդյանը լրագրողներին ներկայացրել է նաև վիճահանության արդյունքում արձանագրված շահումների ընդհանուր պատկերը: Ըստ այդմ,  փետրվարի համեմատ ավելացել է ինչպես ընդհանուր առմամբ շահողների, այնպես էլ մեծ շահումների  թիվը:  Այսպես, եթե  փետրվարին շահել էր 1108 քաղաքացի, որոնցից 74-ը` 20 հազար դրամ, 5-ը` 50 հազար դրամ, ապա մարտի 28-ի դրությամբ արդեն իրենց շահումները ստացել է 1 168 քաղաքացի, որոնցից  191-ը` 20 հազար և 28-ը` 50 հազար դրամ:  Ընդհանուր առմամբ, հունվարից մինչ այսօր, ՀԴՄ վիճակահանության արդյունքում շահել է 3 741 քաղաքացի. 396-ը` 20 հազար, 41-ը` 50 հազար և 5-ը` 500 հազար դրամ: 5մլն դրամի շահում դեռևս չի եղել:

Հավելված