26 Հունվար 2009
ԱՄՆ կառավարությունը տեխնիկական օժանդակություն կցուցաբերի հարկային բարեփոխումների գործընթացին
Հունվարի 26-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը հյուրընկալել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Լ. Յովանովիչին: Հանդիպմանը մասնակցել են նաԵՎ ԱՄՆ դեսպանատան տնտեսական բաժնի աշխատակից Մարկո Վելիքոնյան ԵՎ ԱՄՆ ՄԶԳ տնտեսական բարեփոխումների ԵՎ էներգետիկայի բաժնի խորհրդատու Ջոն Կարաչոլոն:
Հունվարի 26-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը հյուրընկալել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Լ. Յովանովիչին: Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ դեսպանատան տնտեսական բաժնի աշխատակից Մարկո Վելիքոնյան և ԱՄՆ ՄԶԳ տնտեսական բարեփոխումների և էներգետիկայի բաժնի  խորհրդատու Ջոն Կարաչոլոն:

Ամերիկյան կողմի խնդրանքով` ՊԵԿ նախագահը համառոտ ներկայացրել է Հայաստանում իրականացվող  հարկային բարեփոխումների ընթացքը: Մասնավորապես, անդրադարձ է եղել ՀՀ հարկային վարչարարության 2008-2011 թթ  ռազմավարության  ծրագրին, որով սահմանված են 7 նպատակներ և դրանց իրականացման 109 միջոցառումներ:
 
Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում` հարկային վարչարարության ներկա վիճակի, դրա հետ կապված խնդիրների և առաջիկայում ակնկալվող համագործակցության ծրագրերի շուրջ: Դեսպանը նշել է, որ ԱՄՆ կառավարությունը պատրաստ է տեխնիկական  օժանդակություն տրամադրել հարկային համակարգի բարեփոխման գործընթացին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել կրկին հանդիպել` քննարկելու նաև մաքսային ոլորտի բարեփոխումները և այդ հարցում ԱՄՆ կառավարության օժանդակության հնարավորությունները: