29 Հունվար 2009
Հայտարարություն
Ընդառաջելով բազմաթիվ քաղաքացիների խնդրանքին` իրազեկում ենք` 1. «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 2.1-րդ գլխով սահմանված են առԵՎտրի իրականացման վայրում գտնվող կրպակների ԵՎ այլ վաճառատեղերի միջոցով իրականացվող առԵՎտրի համար հաստատագրված վճարի հաշվարկման առանձնահատկությունները:
Ընդառաջելով բազմաթիվ քաղաքացիների խնդրանքին` իրազեկում ենք.

1. «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 2.1-րդ գլխով սահմանված են առևտրի իրականացման վայրում գտնվող (Երևանում 7մ2, այլ վայրերում 10մ2 առևտրական տարածքները չգերազանցող) կրպակների և այլ վաճառատեղերի միջոցով իրականացվող առևտրի համար հաստատագրված վճարի հաշվարկման առանձնահատկությունները: Այդ գործունեության մասով վճարվում է հաստատագրված վճար: Նշված օրենքի 25.2-րդ հոդվածի 1-ին կետով հաստատագրված վճարը սահմանված է 660-ապատիկի, զբաղեցրած մակերեսի և գոտիականության գործակցի արտադրյալի չափով: 

Այսպես, օրինակ, 7մ2 կրպակի համար հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է`

- Երևանում 660x7x2.75=12705 դրամ,

- մարզկենտրոններում, Աբովյան, Վաղարշապատ քաղաքներում` 660x7x1.2=5544 դրամ,

- մարզերում` 660x7x1.0=4620 դրամ,

- աղետի գոտում, հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում` 660x7x0.5=2310 դրամ:

Հաստատագրված վճարը փոխարինում է`կազմակերպությունների համար  ԱԱՀ-ին և շահութահարկին, անհատ ձեռնարկատերերի համար ԱԱՀ-ին և եկամտահարկին: Այդ պատճառով ԱԱՀ և շահութահարկ (եկամտահարկ) չի վճարվում:

Այդ գործունեության համար սահմանված է 1մ2 հաշվով իրացման շրջանառության սահմանային չափ` 2,1 մլն դրամի չափով եռամսյակի համար: Եթե այդ սահմանային չափը չի գերազանցում, ապա վճարվում է միայն հաստատագրված վճար:

Եթե բացառապես հաստատագրված վճար վճարող է (միայն առևտուր է իրականացվում), ապա հարկային մարմին ներկայացնում է ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների մասին հայտարարություն հունիս և դեկտեմբեր ամիսներին` կիսամյակի համար, իսկ յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով սահմանային չափի մասին հայտարարություն: Այս դեպքում ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվարկներ չեն ներկայացնում:

2.Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասով`

ա) անհատ ձեռնարկատերը վճարում է նվազագույն սոցվճար` ամսական 5000 դրամի չափով: Իսկ տարին ավարտվելուց հետո հաշվարկվում է սոց վճար հարկվող շրջանառության 3%-ի չափով:  Եթե այդ գումարը գերազանցում է 60 հազար դրամը, ապա լրացուցիչ վճարում է սոց վճար 60 հազար դրամը գերազանցող գումարի չափով:

բ) կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, եթե ունեն վարձու աշխատող, ապա վճարում են սոցվճար որպես գործատու` յուրաքանչյուր աշխատողի համար: