15 Ապրիլ 2009
Շահումների աննախադեպ աճ` ապրիլի 3-ի վիճակահանության արդյունքում Շուրջ 1193 շահող արդեն իսկ ստացել է պարգԵՎավճարն ու բոնուսը
ՀԴՄ կտրոններով անցկացված երրորդ վիճակահանության արդյունքում շահողների թիվն անհամեմատ աճել է:
ՀԴՄ կտրոններով անցկացված երրորդ վիճակահանության արդյունքում շահողների թիվն անհամեմատ աճել է:

Միայն  աշխատանքային 6 օրվա ընթացքում առևտրային 18 բանկեր է դիմել շուրջ 1 100 շահող: Համեմամտության համար նշենք, որ նախորդ` մարտի 6-ի վիճակահանության արդյունքում, շահողների ընդհանուր թիվը եղել է 1 187:
 
Այսպես, ապրիլի 10-ի դրությամբ պատկերը հետևյալն է` շահողներից  995-ը ստացել է  5.000 դրամ, 170 շահող` 20.000 դրամ: Էականորեն աճել է հատկապես  50.000 դրամ  շահողների թիվը` հասնելով  28-ի:

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ի վիճակահանության արդյունքում շահած քաղաքացիներին պարգևավճարից բացի տրամադրվում է նաև բոնուս: Արդեն իսկ տրամադրված պարգևավճարի և բոնուսի ընդհանուր գումարը կազմում է շուրջ 10 մլն դրամ:

Շահումների տրամադրումը կշարունակվի մինչև ընթացիկ ամսվա վերջին աշխատանքային օրը: Բանկերից ստացված տվյալների համաձայն, շահողների հոսքն ակտիվորեն շարունակվում է: