30 Հունվար 2009
Շահումից հետո հաջորդ քայլը` ինչպես ստանալ ԵՎ տրամադրել պարգԵՎավճարները. պարզաբանվում է առԵՎտրային բանկերի ներկայացուցիչներին
Հունվարի 29-ից ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում անցկացվում են սեմինար-դասընթացներ` առԵՎտրային այն բանկերի աշխատակիցների մասնակցությամբ, որոնք իրականացնելու են վիճակահանության արդյունքում շահած կտրոնների դիմաց վճարումները:
Հունվարի 29-ից ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում անցկացվում են սեմինար-դասընթացներ` առևտրային այն բանկերի աշխատակիցների մասնակցությամբ, որոնք իրականացնելու են վիճակահանության արդյունքում շահած կտրոնների դիմաց վճարումները:

Հունվարի 30-ի սեմինարին մասնակցել են «Արարատ», «Արցախ», «Կոնվերս», «Պրոմեթեյ», «Ինեկո», «Հայէկոնոմբանկ», «Պրոկրեդիտ», «Զարգացման հայկական», «Մելլաթ», «BTA» բանկերի աշխատակիցները (բանկերի ցանկը յուրաքանչյուր սեմինարի ընթացքում փոփոխվում է):

Սեմինարի մասնակիցներին (նրանց մեծ մասը գանձապահներ են) նախ պարզաբանվում է, որ պետք է գործել հատուկ սահմանված վիճակահանության կարգի համաձայն: ՀՀ ԿԱ ՊԵԿ ՀԾ Հարկային հաշվառման և հսկողության ընթացակարգերի բաժնի պետ Արթուր Մանուկյանի պարզաբանմամբ, պարգևավճարներն ու բոնուսները վճարող բանկը գլխավորապես պետք է ստուգի ներկայացված ՀԴՄ կտրոնի համապատասխանությունը հետևյալ պահանջներին` կտրոնը պետք է համապատասխանի տեխնիկական և որակական չափանիշներին, պետք է համոզվել, որ տվյալ կտրոնն, իրոք, շահել է, և որ այդ ՀԴՄ կտրոնը տրամադրվել է վիճակահանությանը նախորդող ամսվա ընթացում:  Պետք է ստուգվեն նաև կտրոնի վավերապայմանները, որոնք սահմանված են կառավարության որոշմամբ:
Ինչ վերաբերում է շահող քաղաքացուն, ապա նա պետք է բանկ ներկայացնի անձնագիրը, հանձնի պատճենը և ՀԴՄ կտրոնի բնօրինակը:

Միայն նշված պահանջները կատարելու դեպքում է բանկն իրականացնում վճարումները: Բանկերի ներկայացուցիչներին տեղեկացվում է, որ նրանք պարտավոր են վճարումներն իրականացնել մինչև տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրը: 

Շահած կտրոնների դիմաց վճարումներն իրականացնելու են 21 առևտրային բանկեր, որոնց հետ այժմ կնքվում են համապատասխան պայմանագրեր:

Սեմինար-դասընթացները տևելու են այնքան ժամանակ, մինչև բոլոր բանկերի աշխատակիցները կծանոթանան պայմաններին: Սեմինարներն անցկացվում են Պետեկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ և ՀՀ Բանկերի միության համակարգմամբ: