20 Ապրիլ 2009
2009թ. փետրվար ամսվա խոշոր հարկ վճարողների մոնիտորինգի ամսական ամփոփ ցուցանիշների վերլուծական
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել ԵՎ վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարկման ենթակա 2009թ.-ի փետրվար ամսվա ամփոփ ցուցանիշները» համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատաված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2009թ.-ի ընթացքում սպասարկվող 325 հարկ վճարողների ցանկի, որի արդյունքում պարզվել է հետԵՎյալը...
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարկման ենթակա 2009թ.-ի փետրվար ամսվա ամփոփ ցուցանիշները» համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատաված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2009թ.-ի ընթացքում սպասարկվող 325 հարկ վճարողների ցանկի, որի արդյունքում պարզվել է հետևյալը.

1.    Մի շարք ցուցանիշների առումով  (իրացումից հասույթ, ներմուծման և արտահանման ծավալներ) նախորդ տարվա փետրվար ամսվա նկատմամբ պատկերը ունի նվազման տենդենց, որի հիմնական պատճառը շարունակում է մնալ համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամը: Վերոնշված կազմակերպությունները հանդիսանալով ամբողջական շղթայի մեկ բաղկացուցիչը չեն կարող զերծ մնալ տնտեսության համար այն անցանկալի հետևանքներից, որը թելադրում  է ճգնաժամը: Մասնավորապես.

- իրացումից հասույթի ցուցանիշը 2009թ.-ի փետրվար ամսին կազմել է 117.5 մլրդ. դրամ և նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ նվազել է 10.7%-ով և միայն երեք կազմակերպություններում (Հայ-ռուսական «Հայռուսգազարդ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր»,«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ներ) իրացման ընդհանուր շրջանառությունը պակասել է 11.2 մլրդ. դրամով կամ 39.7 %-ով:

- խոշոր հարկ վճարողների կողմից ներմուծման ծավալների խիստ անկում է արձանագրվել նաև այս տարվա փետրվարին և նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ այն նվազել է 26.6%-ով և կազմել է ընդամենը 34.0 մլրդ դրամ:  Այսպես, «Հայ-Ռուսական «Հայռուսգազարդ», «Ղ-Տելեկոմ» և «Ֆլեշ» ընկերությունները 2008թ.-ի փետրվար ամսին համարվել են առաջին երեք խոշոր ներմուծողները, սակայն այս տարվա փետրվարին վերջիններիս մոտ` միասին վերցրած ներմուծման ծավալները պակասել են 4.0 մլրդ. դրամով կամ 26.3%-ով:

- ամենացածր ցուցանիշը 2009թ.-ի փետրվարին նորից գրանցվել է ապրանքների, ծառայությունների և աշխատանքների արտահանման ծավալների ցուցանիշի առումով և նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ այն նվազել է հասնելով 62.7%-ի և կազմել 9.6 մլրդ. դրամ:  Ապրանքների արտահանման առումով Հայաստանյան շուկայում դոմինանտ դեր ունեցող ընդամենը երեք կազմակերպությունների («Մաքուր երկաթի գործարան», «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» և «Ռուսալ-Արմենալ») կողմից արտահանման ծավալները 2008թ.-ի փետրվար ամսվա նկատմամբ այս տարվա փետրվարին նվազել է 5.3 մլրդ. դրամով կամ 65.4%-ով:

- պետական բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով 2009թ.-ի փետրվարին խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է 10.7 մլրդ. դրամ կամ պակաս նախորդ տարվա փետրվարից 5.0 մլրդ դրամով: Միաժամանակ, հարկ է նշել, որ նշված 325 կազմակերպությունների կողմից 2009թ.-ի փետրվար ամսին վճարվել է հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 39.3%-ը: Համեմատության համար նշենք, որ Հայ-Ռուսական «Հայռուսգազարդ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր»,»Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ների կողմից ընդհանուր առմամբ 2009թ.-ի փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ բյուջե պակաս վճարումներ է կատարվել 3.8 մլրդ. դրամով:

2.    Հարկային մարմնի կողմից կատարված հարկային ստուգումների առումով պետք է արձանագրել այն փաստը, որ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից որդեգրած հստակ հարկային քաղաքականության արդյուքում հարկային ստուգումները չեն կրում տարերային բնույթ, խիստ հասցեագրված են և հնարավոր ռիսկերի գնահատմամբ բացառում են անհարկի միջամտությունը հարկ վճարողի գործունեությանը: Արդյունքում, փետրվար ամսին իրականացված ընդամենը 46 ստուգումներով արձանագրվել են  խախտումներ գումարով 93.4 մլն. դրամ, որը նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է 102.5%-ով:

3.    Հատկանշական է նաև այն փաստը, որ ճգնաժամի հետևանքով այս կազմակերպություններում մոտ 3%-ով աշխատողների թվաքանակի կրճատումը բացասաբար չի անդրադարձել աշխատանքի վարձատրության ֆոնդի (ԱՎՈՒՄ-ի) վրա, որը փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ աճել է 5.3%-ով: Այս ցուցանիշի ապահովման գործում իր ուրույն դերն ունի ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն, որի կողմից հետևողականորեն իրականացված հարկային վարչարարության արդյունքում գործատուների մոտ աստիճանաբար ձևավորվում է ավանդույթ աշխատանքային պայմանագրում իրական աշխատավարձի չափը նշելու իմաստով: Արդյունքում, փետրվար ամսին 4.6%-ով աճ է արձանագրվել նաև բյուջե հավաքագրված սոցիալական ապահովության վճարների գծով նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ:   

Խոշոր հարկ վճարողների մոնիտորինգի ամսական ամփոփ ցուցանիշների վերլուծական 2009թ. փետրվար ամսվա