10 Ապրիլ 2009
Չշահած կտրոնները նույնպես դրամական պարգԵՎ են խոստանում, քաղաքացիներից միայն պահանջվում է բոլոր կտրոնները հավաքել 3 ամիս Կառավարությունը հաստատել է նոր կարգը
ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտե 50 ԵՎ ավելի ՀԴՄ կտրոն ներկայացնելու դեպքում քաղաքացիները հնարավորություն կունենան ստանալ փոխհատուցում, այլ կերպ ասած` բոնուս: Համապատասխան որոշումը գործադիրը հաստատել է ապրիլի 9-ի նիստում:
ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտե 50 և ավելի ՀԴՄ կտրոն ներկայացնելու դեպքում քաղաքացիները հնարավորություն կունենան ստանալ փոխհատուցում, այլ կերպ ասած` բոնուս: Համապատասխան որոշումը գործադիրը հաստատել է ապրիլի 9-ի նիստում:

Պետեկամուտների կոմիտեն հատուկ սանդղակ է սահմանել (այն տեղադրված է «Շահող կտրոն» բաժնում), որով և կտրամադրվեն շահումները: Նորությունը վերաբերում է վիճակահանությանը մասնակցած և չշահած քաղաքացիներին:

Ներկայացվող կտրոնները պետք է լինեն մեկ եռամսյակի կտրվածով. այս փուլում խոսքը երկրորդ եռամսյակի մասին է` ապրիլ-մայիս-հունիս:

Այսպես, 50 և ավելի կտրոն կուտակելու դեպքում, եթե ֆիքսված առևտրի ծավալը կգերազանցի 100 հազար դրամը, պետությունը սպառողին կվերադարձնի ՀԴՄ կտրոններով կատարված ծախսի 2,5 տոկոսը: Դա բոնուսի նվազագույն շեմն է:

Հարյուր կտրոն ունենալու և 400 հազար դրամի ֆիքսված առևտուր կատարելու դեպքում քաղաքացին կստանա 12 հազար դրամ:

Կտրոնների քանակի և ֆիքսված առևտրի ծավալների մեծացմանը զուգահեռ կմեծանա նաև մրցանակային ֆոնդը. օրինակ` 1 000 կտրոն ունենալու դեպքում, որոնցով ֆիքսված առևտրի ծավալը 6 մլն դրամ է, քաղաքացին կստանա  200 հազար դրամ:

Այս նորամուծության նպատակն է` նպաստել նախ կտրոններ պահանջելու շահագրգռության մեծացմանը: Բացի այդ, այդպիսով նաև քաղաքացիները հետամուտ կլինեն, որպեսզի տրամադրվող կտրոնների վրա իրենց կատարած առևտրի գումարն ամբողջությամբ ներկայացվի: Արդյունքում կմեծանա հարկային մարմիններին տնտեսվարող սուբյեկտների ներկայացրած շրջանառությունը, այդպիսով` նաև հարկերը: