27 Հոկտեմբեր 2008
Ի գիտություն արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների
Մաքսատուրքի վճարից ազատման արտոնության կիրառումը ժամանակավորապես ընդլայնվում է
Մաքսատուրքի վճարից ազատման արտոնության կիրառումը ժամանակավորապես ընդլայնվում է
 
Ըստ ՌԴ մաքսային ծառայության հետ ձեռք բերված համաձայնության, 1994թ.  ապրիլի 15-ին ԱՊՀ անդամ-պետությունների միջև ստորագրված «Ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին» համաձայնագրով նախատեսված ազատ առևտրի ռեժիմը /մաքսատուրքի վճարից ազատման արտոնությունը/, որը կիրառվում էր ՀՀ-ից ՌԴ արտահանվող և ՌԴ-ից ՀՀ ներմուծվող ապրանքների նկատմամբ,  ժամանակավորապես կկիրառվի նաև այն դեպքում, երբ տեղափոխվող ապրանքները ՀՀ-ից ՌԴ արտահանելիս դուրս են գալիս վերոհիշյալ համաձայնագրի կողմ հնադիսացող ԱՊՀ անդամ-պետությունների տարածքից: Սակայն այդ դեպքում երկու երկրների մաքսային մարմիններին պետք է ներկայացվեն բեռն ուղեկցող հետևյալ փաստաթղթերը.

• Հայաստանում և Ռուսաստանում  արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների  միջև կնքված պայմանագիր

• հաշիվ-ապրանքագիր

• ՀՀ մաքսային մարմինների կողմից ձևակերպված արտահանման բեռնամաքսային հայտարարագիր /որտեղ նշված կլինեն ռուս ներմուծողի և հայ արտահանողի տվյալները/

• CT-1 ձևի ծագման երկրի հավաստագիր