19 Սեպտեմբեր 2008
Աշխատել թափանցիկ ԵՎ չթաքցնել հարկերը` ներմուծողներին հիշեցնում է Պետական Եկամուտների Կոմիտեն
Ներմուծումների շղթան` սահմանը հատելուց մինչԵՎ ապրանքների իրացման կազմակերպումը պետք է թափանցիկ լինի, առավել ԵՎս որ, ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանի վստահեցմամբ, Կոմիտում հստակ երԵՎում է ապրանքների ողջ շարժը` սահմանից սկսած մինչԵՎ իրացում...
Ներմուծումների շղթան` սահմանը հատելուց մինչև ապրանքների իրացման կազմակերպումը պետք է թափանցիկ լինի, առավել ևս որ,  ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանի վստահեցմամբ, Կոմիտում հստակ երևում է  ապրանքների ողջ շարժը` սահմանից սկսած մինչև իրացում.

«Պետք է անպայման տարանջատենք կարգապահին ոչ կարգապահից, անհրաժեշտության դեպքում` հրապարակենք, թե  միևնույն ապրանքատեսակը ներմուծողներից ովքեր են պարատաճանաչ հարկատու, ովքեր` ոչ, քանի որ հարկերի վերլուծությունը ցույց է տալիս, որ գործարարները միշտ չէ, որ ապրանքը ներմուծելուց հետո ժամանակին են վճարում հարկերը»,- հայտարարեց Արմեն Ալավերդյանը` Պետական եկամուտների կոմիտե հրավիրված մոտ 70 խոշոր  ներմուծողների հետ հանդիպման ժամանակ:

Կոմիտեի ներկայացուցիչները խոստացան, որ նման հանդիպումները շարունական են լինելու` նշելով, որ դրանց գլխավոր նպատակն է` պարզ և անմիջական հարց ու պատասխանի միջոցով վեր հանել ոլորտում առկա խնդիրները, ի վերջո հասնել նրան, որպեսզի այլևս վերանա հարկ վճարող-Կոմիտե տարանջատումը, նրանք ունենան միևնույն խնդիրներն ու համատեղ գտնեն դրանց լուծման տարբերակները:

Կոմիտեի Ներքին դիտարկումների և վերահսկողության վարչության պետ Ռուբիկ Քոչարյանն էլ վստահեցրեց, որ Կոմիտեն, ճիշտ է,  զգալիորեն նվազեցնելու է հարկային ստուգումների քանակը, սակայն դա ամենևին չի նշանակում, թե հարկ վճարողներին այդպիսով կհաջողվի թաքցնել իրենց եկամուտները. «Մենք ընդառաջ ենք գնալու բոլոր նրանց, ովքեր նախընտրում են մեզ հետ միասին աշխատել պարզ և թափանցիկ: Կարծում ենք` այս հանդիպումները ևս մեծապես կնպաստեն նման արդյունքի հասնելուն, սակայն եթե այս ամենից հետո էլ որոշ  ներմուծողներ այնուամենայնիվ փորձեն խուսափել իրենց հարկային պարտավորություններից, ապա հարկայինն իր ողջ զինանոցը կկիրառի նրանց դեմ»,-հավաստիացրեց Ռ. Քոչարյանը: