01 Հոկտեմբեր 2008
Բանկային երաշխիքի կիրառում
Հերթական նոր քայլը մաքսային բարեփոխումների գործընթացում
Հերթական նոր քայլը մաքսային բարեփոխումների գործընթացում

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն, ընդառաջելով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին, հերթական քայլն է սկսել մաքսային բարեփոխումների գործընթացում, ըստ որի, այսուհետ ապրանքների մաքսային ձևակերպումները հնարավոր է իրականացնել հայտարարատուի հայտարարագրված մաքսային արժեքով` այն մաքսային մարմինների կողմից որոշելու կամ ստուգելու անհրաժեշտության դեպքում:

Մասնավորապես, հայտարարատուները կարող են մաքսային արժեքի կամ ապրանքի ծագման երկրի հետ կապված վիճելի մաքսային վճարների գումարները սահմանված ժամկետներում չվճարել և հայտարարագրել ապրանքները իրենց կողմից նշված մաքսային արժեքի կամ ապրանքի ծագման երկրին համաձայն` պայմանով, որ հայտարարատուի կողմից ներկայացվի մաքսային վճարների վիճելի գումարի չափով և մինչև 30 օր ժամկետով բանկային երաշխիք` հետագայում վերջնական ընդունված որոշման հիման վրա վերահաշվարկ կատարելու համար:
 
Բանկային երաշիքները ներկայացվում են հետևյալ ձևին համապատասխան:  
 

Բանկի անվանումը

N _______                                       ամսաթիվ____.

Բ Ա Ն Կ Ա Յ Ի Ն  Ե Ր Ա Շ Խ Ի Ք

համար ______
                                                                                                            
                                                                                                                                                         վայրը____
 
 
Ընդունելով ի գիտություն, որ ________________________ (այսուհետ` Բենեֆիցիար)
                                                մաքսային  մարմնի անվանումը

«__________________» ________________ ընկերության  (այսուհետ` Պրինցիպալ) կողմից «---------------»
                          կազմակերպաիրավական վիճակը

հայտարարագրի հիման վրա «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների գծով մաքսային վճարների

կատարման համար Պրինցիպալը պարտավոր է ներկայացնել երաշխիքային ապահովում _____________ (____________________) ՀՀ դրամ

գումարի չափով (այսուհետ` Երաշխիքային գումար):

«------------------------ ԲԱՆԿ» ____________ ընկերությունը (այսուհետ` Երաշխավոր) ստանձնում է
                                    կազմակերպաիրավական վիճակը

անվերապահ պարտավորություն հանդես գալ իբրև Պրինցիպալի ու նրա իրավահաջորդների (ժառանգների) Երաշխավոր` ի ապահովումն Պրինցիպալի կողմից ստանձնվելիք պարտավորությունների ժամանակին և ամբողջությամբ կատարման:

Պրինցիպալի կողմից Բենեֆիցիարի որոշման հիման վրա ստանձնվելիք պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում Երաշխավորը պարտավորվում է Բենեֆիցիարի կողմից վճարում իրականացնելու մասին ծանուցումը ստանալու պահից երեք բանկային օրվա ընթացքում վերջինիս վճարել Երաշխիքային գումարի սահմաններում: Նշված ժամկետում վճարում չիրականացնելու դեպքում Բենեֆիցիարն իրավունք ունի անվիճելի և անառարկելի կարգով վճարման պահանջագրով գանձել համապատասխան գումար Երաշխիքային գումարի սահմաններում Երաշխավորի ՀՀ կենտրոնական բանկում կամ Երաշխավորի ցանկացած թղթակից բանկում բացված Երաշխավորի ցանկացած այլ հաշվից: Բենեֆիցիարի պահանջը երաշխիք տված անձին պետք է ներկայացվի մինչև երաշխիքով uահմանված ժամկետի ավարտը, որով այն տրվել է:

Սույնով Երաշխավորը հանձնարարում է ՀՀ կենտրոնական բանկին, ինչպես նաև իր բոլոր թղթակից բանկերին Պայմանագրի ամբողջ ժամկետի ընթացքում Բենեֆիցիարի առաջին իսկ պահանջով և հետագա բոլոր պահանջներով Երաշխավորի թղթակցային հաշիվներից անվիճելի կարգով գանձել պահանջվող գումարը:

Սույն Երաշխիքը տրվում է մեկ օրինակից և չի կարող հետ կանչվել կամ վաղաժամկետ դադարեցվել Երաշխավորի կողմից:

Սույն Երաշխիքն ուժի մեջ է մտնում տրամադրման պահից և գործում է մինչև _________________________ -ը ներառյալ:   

Գլխավոր տնօրեն`
 
Գլխավոր հաշվապահ`