20 Հունվար 2009
Հունվարի 19-ից ժամանակավորապես արգելվում է բոլոր տեսակի թռչնամթերքի ներմուծումը Չինաստանից
Կենդանիների Համաշխարհային կազմակերպության տեղեկատվության համաձայն` Չինաստանում արձանագրվել է «թռչնի գրիպ» /H5N1/ հիվանդությունը, ուստի, հիվանդության մուտքը հանրապետություն կանխելու նպատակով, հունվարի 19-ից ժամանակավորապես արգելվում է Չինաստանից կենդանի թռչնի, բոլոր տեսակի թռչնամթերքի ներմուծումը հանրապետություն:

Միաժամանակ տարածքային մաքսային մարմիններին և մաքսային հսկողություն իրականացնող ստորաբաժանումներին հանձնարարվել է ուժեղացնել առհասարակ ՀՀ ներմուծվող կենդանի թռչնի և բոլոր տեսակի թռչնամթերքի նկատմամբ հսկողությունը: