29 Ապրիլ 2009
Բոլոր մաքսակետերում ուժեղացվել է հսկողությունը` Մեքսիկայից ԵՎ մի շարք այլ երկրներից կենդանական մթերքների ներմուծումը կանխելու նպատակով
Ինչպես հայտնի է, ապրիլի 26-ից, ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության տեսչության ցուցման համաձայն, արգելվում է կենդանական ծագման ցանկացած տիպի մթերքի, հումքի ԵՎ կերերի ներմուծումը Մեքսիկայից. «Սակայն վիճակագրական տվյալները փաստում են, որ մինչ ներմուծման արգելքն էլ թե նախորդ տարի ԵՎ թե 2009 թվականի առաջին ամիսներին Մեքսիկայից ընդհանրապես որԵՎէ մսամթերք չի ներմուծվել Հայաստան, այդ թվում խոզի միս:
Ինչպես հայտնի է, ապրիլի 26-ից, ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության տեսչության ցուցման համաձայն, արգելվում է կենդանական ծագման ցանկացած տիպի մթերքի, հումքի և կերերի ներմուծումը Մեքսիկայից. «Սակայն վիճակագրական տվյալները փաստում են, որ մինչ ներմուծման արգելքն էլ թե նախորդ տարի և թե  2009 թվականի առաջին ամիսներին Մեքսիկայից   ընդհանրապես որևէ մսամթերք չի ներմուծվել Հայաստան, այդ թվում խոզի միս: Ինչ վերաբերում է սննդի այլ տեսակներին, ապա դրանք ներմուծվել են շատ փոքր քանակություններով. կոնկրետ այս տարվա առաջին եռամսյակում Մեքսիկայից ներմուծվել է միայն հրուշակեղեն և բանջարեղենի պահածո»,- այսօր լրագրողներին հայտնել է ՀՀ ՊԵԿ մաքսային վիճակագրության, վերլուծության և ռիսկերի կառավարման վարչության պետ Գառնիկ Միրզոյանը:

Համաձայն ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության տեսչության մեկ այլ ցուցման` ներմուծման ժամանակավոր արգելքը ապրիլի 27-ից  տարածվում է մի շարք այլ պետությունների վրա ևս, մասնավորապես, արգելվում է կենդանի խոզերի, խոզի մսի, խոզերի սպանդից ստացված մթերքի և հումքի, խոզերի համար նախատեսված կերերի և լրացակերերի ներմուծումը ԱՄՆ-ից, Գվատեմալայից, Հոնդուրասից, Դոմինիկյան Հանրապետությունից, Կոլումբիայից, Կոստա-Ռիկայից և Սալվադորից:

Ըստ Գ. Միրզոյանի` ներկայում սահմանային բոլոր անցակետերում ձեռնարկվում են վարակի կանխարգելման համապատասխան միջոցառումներ. «Համատեղ ուժեղացված հսկողություն է սահմանված  մաքսային մարմինների, ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության, ինչպես նաև Գյուղնախարարության Սննդի անվտանգության տեսչության  աշխատակիցների կողմից: Ընդ որում,  հսկվում է ոչ միայն սննդամթերքի ներմուծումը. մի քանի օր է, ինչ «Զվարթնոց» օդանավակայանով, ինչպես նաև  սահմանային մյուս բոլոր անցակետերով ժամանող ուղևորների նկատմամբ ևս կիրառվում է ուժեղացված հսկողություն»:

 Ինչ վերաբերում է Մեքսիկայի հարևան մյուս երկրներին, մասնավորապես Կանադային, Բրազիլիային և Արգենտինային, նաև եվրոպական մի շարք երկրներին, որոնցում նույնպես արձանագրվել են համաճարակի դեպքեր, ապա Գ. Միրզոյանի խոսքով, հնարավոր  է, որ մոտ օրերս  արգելվի խոզի մսի և մսամթերքի ներմուծումը նաև այդ երկրներից: