29 Հունվար 2009
Հաշվետվություն Հայաստանի Հանրապետոթյան կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2008 թվականի գործունեության
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) կատարել է իր առջԵՎ դրված հիմնական խնդիրը` 2008թ. պետական բյուջեով հարկային եկամուտների ԵՎ պարտադիր սոցիալական ապահովության վճարների սահմանված ցուցանիշները:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) կատարել է իր առջև դրված հիմնական խնդիրը` 2008թ. պետական բյուջեով հարկային եկամուտների և պարտադիր սոցիալական ապահովության վճարների սահմանված ցուցանիշները: 2008թ. ՊԵԿ կողմից հավաքագրվել է ավելի քան 615 մլրդ. դրամ հարկային եկամուտներ: Հարկ է նշել, որ նշված գումարում ներառված չէ 2008թ. պետական բյուջեով նախատեսված հարկ վճարողներին վերադարձման ենթակա 22 մլրդ. դրամից ավել հավաքագրված 3.4 մլրդ. դրամը, որը փաստացի վերադարձվել է արտահանողներին: Ընդհանուր առմամբ արտահանողներին փաստացի վերադարձվել է 25.4 մլրդ դրամ, որը նախորդ տարվանից ավել է շուրջ 10.1 մլրդ դրամով:

2007թ. համեմատությամբ եկամուտների փաստացի աճը բացարձակ մեծությամբ կազմել է շուրջ 119.3 մլրդ. դրամ (24.1 տոկոս), այդ թվում` 76.8 մլրդ. դրամ մաքսային մարմնի մասով, 42.5 մլրդ. դրամ հարկային մարմնի մասով: 2008թ. պարտադիր սոցիալական ապահովության վճարների մուտքերը (ներառյալ տեղերում կատարված ծախսերը) կազմել են ավելի քան 105.2 մլրդ. դրամ, 2007թ. 88.6 մլրդ դիմաց, բացարձակ աճը կազմել է 16.6 մլրդ դրամ կամ 18.8 տոկոս: Հիմնական աճն ապահովվել է ավելացված արժեքի հարկի (69 մլրդ դրամ), շահութահարկի (10.7 մլրդ. դրամ), եկամտահարկի (6.9 մլրդ. դրամ), հաստատագրված վճարների (18.1 մլրդ. դրամ), մաքսատուրքի (13 մլրդ դրամ.) հաշվին:

ՊԵԿ-ը հանդիսանում է հարկային պետական ծառայության և մաքսային պետական կոմիտեի իրավահաջորդը: ՀՀ նախագահի 20.08.2008թ. ՆՀ-226-Ն հրամանագով այդ երկու մարմինների վերակազմակերպման միջոցով ստեղծվեց ՊԵԿ-ը, իսկ  ՀՀ կառավարության 04.09.2008թ N1005-Ն որոշմաբ հաստատվեց ՊԵԿ կանոնադրությունը:

ՊԵԿ աշխատանքների հիմնական ուղղություններն են հանդիսացել տարածքային տեսչությունների և մաքսատների ու մաքսակետերի կայուն և անխափան աշխատանքների ապհովումը, տնտեսավարող սուբյեկտներին  ժամանակին օրենսդրության և վարչարարության իրազեկումը, հարկային և մաքսային արդյունավետ հսկողության իրականացումը, ստվերային շրջանառությունների և իրավախախտումների դեմ պայքարը, ներքին հսկողական աշխատանքների կազմակերպումը, կառուցվածքային և կադրային բարեփոխումները, օրենսդրական և նորմատիվային դաշտի կատարելագործումը, ՊԵԿ համակարգի նյութատեխնիկական բազայի ամրապնդումը, միջազգային համագործակցության զարգացումը, հարկային և մաքսային ծառայողների ուսուցումը: Նշված ուղղություններով, մասնավորապես, իրականացվել է.

1. ՀՀ կառավարությունը օգոստոս ամսին հաստատեց ՀՀ հարկային վարչարարության ռազմավարության 2008-2011թթ. ծրագիրը, որը բաղկացած է 7 հիմնական նպատակներից, 29 քաղաքականությունից և 109 միջոցառումներից:

2. Սկսվեցին հարկային և մաքսային մարմնների կառուցվածքային բարեփոխումները, անցում կատարելով գործառույթների վրա հիմնված կատարման համակարգի և համապատասխանեցնելով միջազգային լավագույն փորձին, հաստատվեցին նոր կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթները, նախատեսվեց 4 մասանգիտացված տեսչությունների խոշորացումը և 10 հարկային տեսչությունների կրճատումը.

3. Ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի ներդրման նպատակով մշակվել և փորձնական ներդրվել է ռիսկային ցուցանիշների հիման վրա համակարգչային ծրագրային ապահովումը:

4. 2008թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ առևտրի իրականացման վայրերում շահագործվում էին ընդամենը 400 ՀԴՄ-ներ, իսկ մինչև տարեվերջ տեղադրվեցին շուրջ 7800 ՀԴՄ-ներ: Ընթացքի մեջ են առևտրի իրականացման վայրերում շահագործվող ՀԴՄ-ների միջև ցանցային կապուղիների միջոցով տվյալների շտեմարանի ներդրման աշխատանքները:        

5. 2008թ.-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից գործարկվել են «թեժ գիծ» հեռախոսային ծառայություններ, ստացվել են և ընթացք են տրվել 9500-ից ավելի հեռախոսազանգեր: Հարկային և մաքսային օրենսդրության մշակման գործընթացին հասարակությանը մասնակից դարձնելու նպատակով 2008թ.-ինստեղծվել է հարկային և մաքսային վարչարարության կատարելագործման հասարակական խորհրդակցական մարմին, որի կազմում ընդգրկված են  14 պետական, հասարակական և մասնավոր կազմակերպպությունների ներկայացուցիչներ:

6. 2008թ.-ին լույս ընծայվեց «Մաքսատուն», իսկ առաջիկայում նախատեսվում է հրատարակել «Հարկատու» ամսագրերը: 2008թ.-ի ընթացքում մշակվել և հրատարակվել են հարկային և հարակից օրենսդրության ամենամյա երկհատոր ժողովածուներ (հայերեն, ռուսերեն), 100 հազար օրինակ հրատապ հարկային թեմաներով բուկլետներ, ձեռնարկներ, հարկային օրացույցներ և այլ տպագիր նյութեր: Ընդհանուր առմամբ` 2008թ. ընթացքում իրականացվել են հարկային և մաքսային ոլորտներին առընչվող իրազեկման մոտ 110 միջոցառումներ:

7. 2008թ. ավարտին ՊԵԿ-ում հաշվառվել են 141162 հարկ վճարող` տարեսկզբի 119117 հարկ վճարողի դիմաց: 2008թ. ընթացքում լուծարվել են 2297 հարկ վճարող: Ընդհանուր առմամբ համակարգում ընդունվել և մշակվել  են 1.15 մլն. հաշվետվություններ:

8. 2008թ. արձանագրվել է հարկային մարմնի կողմից իրականացված ստուգումների ընդհանուր թվի կրճատում` 15344 ստուգում նախորդ տարվա 15470-ի դիմաց (նվազել են 126-ով): Ընդ որում, զգալի չափով կրճատվել են բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները` 2008թ. կազմելով 2439 ստուգում նախորդ տարվա 3560-ի դիմաց (նվազել են 1121-ով կամ 31,5%-ով): Հարկային մարմնի կողմից իրականացված ստուգումների թվաքանակի կրճատմանը զուգահեռ զգալիորեն աճել են ստուգումներով հայտնաբերված և արձանագրված գումարները` 2008թ. կազմելով 39,3 մլրդ դրամ նախորդ տարվա 26,5 մլրդ դրամի դիմաց (աճել են 12,8 մլրդ դրամով կամ 48,3%-ով): Աճ է արձանագրվել նաև մեկ ստուգմամբ հայտնաբերված միջին գումարի մասով` 2008թ. կազմելով 2.6 մլն. դրամ, նախորդ տարվա 1.7 մլն, դրամի դիմաց (աճել է 900 հազ. դրամով կամ 53 %-ով):

Ձեռնարկատիրական գործունեության առարկաների (շրջանառությունների և գների) գրանցման ճշտության նպատակով իրականացվել է 1029 ստուգում, հայտնաբերվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա 3.1 մլրդ. դրամ: Սոց. վճարների ճշգրտման նպատակով իրականացվել են չգրանցված աշխատողների բացհայտման 1435 ստուգում, որի արդյունքներով արձանագրվել է լրացուցիչ 105.0 մլն. դրամ գումար:
Հայտնաբերվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 184 դեպք, որից 25-ով հարուցվել են քրեական գործեր, իսկ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ըստ ենթակայության:

9. Հարկային ծառայության մասով` 2008թ. ընթացքում ներկայացվել են բռնագանձման և անվճարունակության 1294 հայցեր` 13288.9 մլն. դրամ հայցագնով, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 1550 հայցով կամ 54.5 տոկոսով: ՀՀ ԿԱ ՊԵԿ ՀԾ հետաքննության բաժնի կողմից հարուցվել են 185  քրեական գործեր: Հաշվետու ժամանակաշրջանում վերականգնվել է 649.8 մլն. դրամ գումար, ինչը նախոր տարվա համեմատ աճել է 175.9 մլն. դրամով կամ 37.11 տոկոսով:  Մաքսային ծառայության մասով` վարչական տուգանքները և մաքսային վճարները գանձելու համար հարուցվել է 213 հայցեր 991.0 մլն. դրամ հայցագնով:

10. 2008թ. ընթացքում հարկային համակարգում կատարվել են թվով 44 ծառայողական քննություններ, որոնց արդյունքում կարգապահական պատասխանատվության են ենթարկվել թվով 257 հարկային ծառայողներ:

2008թ. հարկային մարմնի մասով կազմակերպվել է 2 մրցույթ` հարկային ծառայության թափուր պաշտոնների համար, որին մասնակցել են 313 քաղաքացի: Մրցույթների արդյունքներով աշխատանքի են ընդունվել 83 քաղաքացի: Անց է կացվել 205 ծառայողների ատեստավորում, որոնցից 168-ը համապատասխանել են զբաղեցրած պաշտոնին, 37-ը` չեն համապատասխանել: 2008թ. մաքսային մարմնի մասով կազմակերպվել է 2 մրցույթ մաքսային ծառայության 51 թափուր պաշտոնների համար: 2008թ. ընդունվել են աշխատանքի 243 քաղաքացի, ազատվել են աշխատնքից 152-ը, ենթարկվել են կարգապահական տույժի 36-ը:

11. ՊԵԿ համակարգը նոր կադրերով համալրելու նպատակով Երևանի տնտեսագիտական համալսարանի հետ համատեղ 2008թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կազմակերպվել է «հարկային համակարգ» և «մաքսային գործ» ուսումնական դասընթացներ, որին մասնակցել են 441 ունկնդիրներ:

12. 2008 թվականի ընթացքում ՊԵԿ կողմից նախաձեռնվել են շուրջ 40 օրենքների (ՀՀ ֆինանսների նախարարության հետ համատեղ), ՀՀ կառավարության 30 և ՀՀ վարչապետի 2 որոշումների նախագծեր, որոնցով կարգավորվեցին ՓՄՁ-ի հարկման հարցերը և փաստաթղթաշրջանառության խնդիրները` պարզեցնելով հաշվառումը, կարգավորելով առևտրի իրականացման վայրերում ՀԴՄ-ի ներդրման գործընթացը: Միաժամանակ, հարկ վճարողների իրացման իրական շրջանառությունների նկատմամբ հանրային հսկողության մեխանիզմների ապահովման նկատառումներով 2009 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում ներդրվեց աննախադեպ միջոցառում` հսկիչ դրամարկղային մեքենաների կտրոնների հատուկ համարների միջոցով վիճակահանությունը:

13. Հարկային և մաքսային մարմնի նյութատեխնիկական բազայի ամրապնդման համար ընդհանուր առմամբ կատարվել են 2,7 մլրդ. դրամի աշխատանքներ և ծառայություններ, այդ թվում.

շահագործման է հանձնվել Վանաձորի ՀՏ-ի վարչական նոր շենքը, իրականացվել են ուսումնական կենտրոնի կապիտալ նորոգման աշխատանքները, հրդեհային ազդանշանման համակարգեր են տեղակայվել թվով 10 ՀՏ-ներում, ջեռուցման համակարգեր` 8 ՀՏ-ներում, օպտիկամանրաթելային կապուղու միջոցով ինտերնետային կապ է ապահովվել 18 ՀՏ-ում:

Սյունիքի տարածաշրջանային մաքսատան Մեղրու մաքսային կետում իրականացվել են արտաքին տարածքների 62,2 մլն դրամ արժեքով վերանորոգման աշխատանքներ, իսկ Երևանի Ծովակալ Իսակովի պ. 10 հացեում գտնվող վարչական շենքում կատարվել են 42,7 մլն դրամ արժեքով կապիտալ վերանորոգման աշխատանքներ: Մաքսային մարմիններում բարեփոխումներ իրականացնելու նպատակով ձեռք են բերվել ռենտգենյան ստուգող սարքեր և պահեստամասեր 166,9 մլն դրամ ընդհանուր արժեքով, ներդրվել է կորպորատիվ ցանց և այլն:

14. 2008թ.-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը շարունակել է համագործակցությունը` Համաշխարհային բանկի, Միջազգային արժույթային հիմնադրամի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, ԱՊՀ պետությունների հարկային և մաքսային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհուրդների, ԱՊՀ պետությունների Հարկային նախաքննության մարմինների համակարգող խորհրդի, Եվրոպական Հանձնաժողովի, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության, Համաշխարհային մաքսային կազմակերպության և այլ միջազգային կառույցների, ինչպես նաև ԱՊՀ և օտարերկրյա այլ պետությունների հարկային և մաքսային մարմինների հետ: