06 Փետրվար 2009
Հարկ վճարողները հատկապես հետաքրքրված են փաստաթղթաշրջանռության ապահովման խնդիրներով
ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի «Հարկային բարեփոխումների ընթացքի վերաբերյալ իրազեկման հանդիպումներ անցկացնելու մասին» որոշմամբ` 2009թ.-ի փետրվարի 4-ից հանիպումներ են անցկացվում հարկային ծառա-յողների ԵՎ հարկ վճարողների հետ:
ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի «Հարկային բարեփոխումների ընթացքի վերաբերյալ իրազեկման հանդիպումներ անցկացնելու մասին» որոշմամբ` 2009թ.-ի փետրվարի 4-ից հանիպումներ են անցկացվում հարկային ծառա-յողների և հարկ վճարողների հետ: Հանդիպումները կանոնակարգված և արդյունավետ կազմակերպելու  համար մշակվել է կոնկրետ ժամանակացույց:  Փետրվարի 4-ից մինչև փետրվարի 13-ը ներառյալ, կոմիտեի մասնագետները 2 աշխատանքային խմբով ուսուցողական թրեյնինգներ են անցկացնելու Երևանի և մարզերի տարածքային տեսչությունների հարկ վճարողների և հարկային ծառայողների համար: Առանձնապես կարևորվում են մարզերում իրա- կանացվելիք միջոցառումները`  5 օրվա ընթացքում  աշխատանքային խմբերը կլինեն բոլոր մարզերում:

Ըստ ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման, տվյալների մշակման և հարկման ընթացակարգերի վարչության պետի տեղակալ Արմեն Թամազյանի, «թրեյնինգների անցկացման  նպատակն է` ինչպես հարկային ծառայողներին, այնպես էլ հարկատուներին լիարժեք և հանգամանորեն  ներկայացնել օգոստոսյան և դեկտեմբերյան հարկային և հարակից օրենսդրական փոփոխությունների մանրամասները, ինչպես նաև` պարզաբանել նրանց հետաքրքրող հարցերը»: Հանդիպումների ընթացքում ՊԵԿ մասանգետները ներկայացնում են նաև հարկային վարչարարության ռազմավարության առա- քելությունը, քաղաքականությունը, արտոնավճարների հարկման ռեժիմը, գյուղատնտեսության, ՓՄՁ-ների հարկումը, չափագրումների կիրառումը, փաստա- թղթավորմանը, ՀԴՄ-ների կիրառմանն ու շահա- գործմանը վերաբերող գործընթացները:  Սեմինարների մասակիցները հատկապես հետաքրքված են փաստաթղթաշրջանառության ապահովման խնդիրներով և դրա վերաբերյալ օրենսդրական նոր մեխանիզմներով: