04 Փետրվար 2009
Գիշերային ստուգայցեր` տուգանվել են հայտնի ռեստորաններ
«Ոսկե աքաղաղ», «Արգիշտի», «Մայամի», «Բելաջիո» ԵՎ այլն. այս ռեստորանները տուգանվել են գիշերային ստուգայցերի արդյունքում` դարձյալ ՀԴՄ կտրոններ չտրամադրելու պատճառով:
«Ոսկե աքաղաղ», «Արգիշտի», «Մայամի», «Բելաջիո» և այլն. այս ռեստորանները տուգանվել են գիշերային ստուգայցերի արդյունքում` դարձյալ ՀԴՄ կտրոններ չտրամադրելու պատճառով:
 
Հայտնի ռեստորանների անունները հրապարակել է Հարկաին ծառայության ներքին դիտարկումների և վերահսկողության վարչության պետ Ռոբերտ Քոչարյանը` հերթական մամուլի ասուլիսի ժամանակ: Նա մասնավորապես ընդգծել է Կոմիտեի ղեկավարի պահանջ-հանձնարարականը` ուշադրության կենտրոնից դուրս չթողնել խոշոր տնտեսվարողներին: Գագիկ Խաչատրյանի հանձնարարականի արդյունքն ակնհայտ է` բազմաթիվ առևտրի օբյեկտներ, որոնք տուգանքի են ենթարկվել կամ էլ 5-10 օրով գործունեությունն է կասեցվել: Հանկարծակի ու չնախատեսված ստուգայցերը շարունակվում են, ընդ որում` հարկային տեսուչների մարտավարության փոփոխմամբ: