03 Փետրվար 2009
ՀԴՄ կտրոնների հատուկ համարների վիճակահանության անցկացման մասին
Քաղաքացիների կողմից 2009 թվականի հունվարի 1-ից մինչԵՎ 31-ը ներառյալ ստացած ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարների վիճակահանությունը կկայանա սույն թվականի փետրվարի 6-ին, ժամը 20:30-ին, որը կհեռարձակվի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով:
Քաղաքացիների կողմից 2009 թվականի հունվարի 1-ից մինչև 31-ը ներառյալ ստացած ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարների վիճակահանությունը կկայանա սույն թվականի փետրվարի 6-ին,  ժամը 20:30-ին, որը կհեռարձակվի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով:

Վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերի մասին տեղեկատվությունը կհրապարակվի «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի` վիճակահանությանը հաջորդող համարում և կտեղադրվի  հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում (www.taxservice.am):
 
 Վիճակահանություն անցկացնող հանձնաժողով