19 Նոյեմբեր 2019
ՊԵԿ աշխատակիցը պարգԵՎատրվել է օզոնային շերտը քայքայող նյութերի ապօրինի ներմուծման դեմ պայքարի համար
Մաքսային ծառայողը միջազգային մրցանակի հաղթող

Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունը, սերտորեն համագործակցելով Շրջակա միջավայրի նախարարության հետ, արդյունավետ գործունեություն է իրականացնում օզոնային շերտի պահպանության ուղղությամբ:

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում տեղի ունեցած Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի օզոնային տարածաշրջանային ցանցի երկրների մաքսային և իրավակիրառ մարմինների հանդիպմանը ՀՀ մաքսային ծառայողը պարգևատրվել է երախտիքի շքանշանով և պատվոգրով՝ օզոնային շերտը քայքայող նյութերի ապօրինի ներմուծման դեմ արդյունավետ պայքար իրականացնելու համար:

Արմենակ Մելքոնյանը դարձել է Մոնրեալի արձանագրության՝ մաքսային և իրավակիրառ մարմինների աշխատակիցների համար նախատեսված միջազգային մրցանակի հաղթող: Ի դեմս Արմենակ Մելքոնյանի` ՀՀ մաքսային ծառայությունը 2017 թվականի մայիսի 18-ին արգելել է Չինաստանից ՀՀ տարածք 400 տարաներով քառաքլոր ածխածնի ներմուծումը: