19 Նոյեմբեր 2019
Կունիո Միկուրիան ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար…

«Թվային լուծումներ` միջսահմանային համագործակցության և առևտրի դյուրացման համար» խորագրով տարածաշրջանային համաժողովի շրջանակներում պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան:

Համաժողովի առաջին օրվա ավարտին Կունիո Միկուրիան ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։