Միջազգային համագործակցության վարչություն
Ղեկավար
Մելիք-Իսրայելյան Սուրեն Սամսոնի
Հասցե
Խորենացու 3, 7 , ք.ԵրԵՎան,       
Հեռախոս
60544360
Էլ. Փոստ
strategy@customs.am
Ծնվել է 1974թ. սեպտեմբերի 13-ին, ք.Երևանում

Կրթություն
  • 1991-1996թթ. - ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ, Միջազգային տնտեսական հարաբերությունների բաժին
  • 2005 թվականից – Տնտեսագիտության թեկնածու
Աշխատանքային գործունեություն
  • 1996-1997թթ. – ՀՀ Կառավարության աշխատակազմ` կադրերի վարչության առաջատար մասնագետ
  • 1997-1999թթ. – Ծառայություն ՀՀ զինված ուժերում
  • 1999-2001թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմ՝ մարդասիրական օգնության, վարկերի և դրամաշնորհների համակարգման վարչություն՝ առաջատար մասնագետ
  • 2001-2008թթ. - ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտե՝ Միջազգային հարաբերությունների բաժնի ավագ մաքսային տեսուչ, գլխավոր մաքսային տեսուչ
  • 2008-2012թթ. - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե՝ ռազմավարական ծրագրերի բաժնի պետ, մաքսային ռազմավարության և եվրաինտեգրման բաժնի պետ, միջազգային կառույցների հետ աշխատանքների համակարգման բաժնի պետ
  • 2012-2014 - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի՝ հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետի տեղակալ
  • 2014-2016թթ. - ՀՀ ֆինանսների նախարարություն՝ Մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ
  • 2016-2017թթ. - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե՝ Մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ
  • 2017 թվականի ապրիլից - ՀՀ ԿԱ ՊԵԿ Միջազգային համագործակցության վարչության պետ

Այլ տվյալներ
Մաքսային ծառայության գնդապետ 


Միջազգային համագործակցության վարչության գործառույթները
  • Միջազգային կազմակերպությունների  մարմինների ու մասնագիտացված կառույցների, օտարերկրյա պետությունների իրավասու պետական կառավարման մարմինների հետ հարկային և/կամ մաքսային ոլորտներում մասնագիտական, ինչպես նաև տեխնիկական համագործակցության շրջանակներում, Կոմիտեին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովում:
  • Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության շրջանակներում պաշտոնական նամակագրության ապահովում, միության մարմիններից ստացված նախագծերի վերաբերյալ Կոմիտեի ստորաբաժանումների կարծիքների ամփոփում և ռուսերեն լեզվով պաշտոնական գրությունների  պատրաստումը, պաշտոնական հանդիպումների, տեսակոնֆերանսների  կազմակերպումը:
  • Հարկային և մաքսային հարաբերությունները կարգավորող ՀՀ միջազգային պայմանագրերի նախագծերի մշակումը (կամ մասնակցությունը դրանց մշակմանը)՝ «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կազմակերպել հարկային և մաքսային հարաբերությունները և այդ ոլորտներին առնչվող միջազգային պայմանագրերի կիրառումը կարգավորող իրավական ակտերի նախագծերի ուսումնասիրությունը և առաջարկությունների մշակումը, մասնակցությունը նախագծերի քննարկումներին, օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների հետ համագործակցության ծրագրերի մշակում, երկկողմ և բազմակողմ (տարածաշրջանային) կապերի ապահովում:
  • ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական և հյուպատոսական հաստատությունների հետ Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների փոխգործակցության համակարգումը:
  • Միջազգային կազմակերպությունների հետ` hարկային կամ մաքսային վարչարարության ոլորտում համագործակցության ծրագրերի մշակումը և մասնակցությունը համագործակցության աշխատանքների իրականացմանը, միջազգային կազմակերպությունների կողմից անցկացվող ուսումնական միջոցառումներին Կոմիտեի աշխատակիցների մասնակցության ապահովումը, արտասահմանյան գործուղումերի հետ կապված գրագրության և այլ միջոցառումների իրականացումը (Նախագահի և նրա տեղակալների արտասահմանյան գործուղումների համաձայնեցման գործընթացի կազմակերպում, օտար լեզվով համապատասխան տեղեկանքների պատրաստում, գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ամփոփում և Կոմիտեում համապատասխան քննարկումների, կլոր-սեղանների կազմակերպում):