Քննչական վարչություն
Ղեկավար
Հովհաննիսյան Էդվարդ Կարենի
Հասցե
Դեղատան 3, ք. ԵրԵՎան,       
Հեռախոս
60544222
Էլ. Փոստ
edvard-hovhannisyann-taxservise@mail.ru
Ծնվել է 1983թ.-ի հունվարի 10-ին

Կրթությունը
  • 1990-2000թթ. - Հրաչյա Քոչարի անվան միջնակարգ դպրոց, Արմավիրի վարժարան
  • 2000-2004թթ. - ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ` բակալավրի աստիճան
  • 2004-2006թթ. - ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ ` մագիստրոսի աստիճան
Աշխատանքային գործունեություն 
  • 2009-2010թթ. - ՀՀ ԿԱ ՊԵԿ Արմավիրի ՏՀՏ իրավաբանական վարչության առաջատար մասնագետ
  • 2010-2013թթ. - ՊԵԿ հետաքննության վարչության հետաքննիչ
  • 2013-2014թթ. - ՊԵԿ հետաքննության վարչության հատուկ հանձնարարությունների բաժնում ավագ հարկային տեսուչ
  • 2014թ. - ՊԵԿ քննչական վարչության 1-ին բաժնի քննիչ
  • 2017թ. - ՊԵԿ քննչական վարչության 1-ին բաժնի ՀԿԳ քննիչ
  • 2017թ. - ՊԵԿ քննչական վարչության 2-րդ բաժնի  ՀԿԳ քննիչ բաժնի պետի տեղակալ
  • 2018թ. - հունիսից ՊԵԿ քննչական վարչության պետ
Այլ տվյալներ
2012թ.-Փաստաբանների որոկավորման քննության մասնակից` ստացել է փաստաբանի արտոնագիր
2015թ. - ՀՀ հարկային ծառայության կապիտան

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Քննչական վարչության գործառույթները
  • ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի քննչական վարչությունն իրականացնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված հարկային և մաքսային մարմինների քննիչներին ենթակա քրեական գործերով նախաքննություն, ինչպես նաև հարկային, մաքսային կամ այլ իրավախախտումների վերաբերյալ ստացված նյութերի նախապատրաստում:
  • ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի քննչական վարչությունն իրականացնում է նախաքննությանն իրեն ենթակա հանցագործությունների կամ այլ իրավախախտումների բացահայտմանը, դրանց կանխարգելմանն ու խափանմանն, ինչպես նաև պետական բյուջեին հասցված վնասի վերականգնմանն ուղղված գործառույթներ: 
  • ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի քննչական վարչությունը, համագործակցելով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու ՀՀ ԿԱ ՊԵԿ կառուցվածքային համապատասխան ստորաբաժանումների հետ, ձեռնարկում է նախաքննությանն իրեն ենթակա հանցագործությունների պրո‎ֆիլակտիկ-կանխարգելիչ միջոցներ: Այդ նպատակով ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունը կարող է պահանջել անհրաժեշտ տեղեկատվություն, այդ թվում՝ իրավաբանական և ֆիզիկական անձանց վերաբերյալ, հանձնարարել կատարելու ստուգումներ, վերստուգումներ, գույքագրումներ և այլ ստուգողական գործողություններ: