Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի ԵՎ սպասարկման վարչություն
Ղեկավար
Մուրադյան Հրաչյա Արամի
Հասցե
Խորենացի 3, 7, ք. ԵրԵՎան,       
Հեռախոս
60544785
Էլ. Փոստ
hrachya_ muradyan@taxservice.am
Ծնվել է 1981թ. հունիսի 29-ին,  ք. Երևան,

Կրթություն
  • 1988-1997թթ.   Երևանի Լ.Արիսյանի անվան միջնակարգ դպրոց
  • 1997-2002թթ.   Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ
  • 2004-2007թթ.  Հայաստանի պետական ագրարային համալսարան, ասպիրանտուրա 
  • 2015-2015թթ. Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց, Թավթսի համալսարան
Աշխատանքային գործունեություն
  • 2002-2004թթ. Ծառայություն ՀՀ զինված ուժերում
  • 2005-2007թթ. Ազգային վիճակագրական ծառայություն, 1-ին կարգի մասնագետ
  • 2007թ. «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ, ֆինանսիստ
  • 2005-2008թթ. Հայաստանի պետական ագրարային համալսարան, ասիստենտ
  • 2008-2017թթ. ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե, բաժնի պետ
  • 2012-2014թթ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ասիստենտ
  • 2017-2018թթ. «Գալաքսի Կոնցեռն» ՍՊԸ, աուդիտոր
  • 2018թ. «Թաքս Սոլուշն Լաբ» ՍՊԸ, տնօրեն
Այլ տվյալներ
Ունի հարկային ծառայության 2-րդ դասի ավագ խորհրդականի դասային աստիճան, քաղաքացիական ծառայության 2-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան
ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով 21.09.2016թ.-ին հայտարարվել  է «Շնորհակալություն»
2008թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան
Տիրապետում է ռուսերեն, անգլերեն լեզուներին


Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա: 


Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի եվ սպասարկման վարչության հիմնական գործառույթները

  • Հարկային և մաքսային վարչարարության մեթոդաբանություն, հարկային և մաքսային, ինչպես նաև հարակից օրենսդրության կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների ներկայացում, օրենքների նախագծերի մշակմանը մասնակցություն, հարկային և մաքսային վարչարարությանն առնչվող այլ իրավական ակտերի նախագծերի մշակում:
  • Հարկային և մաքսային վարչարարության, հարկ վճարողների սպասարկման, հարկային, մաքսային հաշվառման ու հսկողության, հարկերի և վճարների մասով նորմատիվ և անհատական իրավական ակտերի նախագծերի մշակում:
  • ԵԱՏՄ շրջանակներում միասնական մաքսային քաղաքականության մշակմանը և իրականացմանը, ինչպես նաև ԵԱՏՄ միասնական մաքսային օրենսդրությունից բխող ազգային օրենսդրությամբ կարգավորվող դրույթների առնչությամբ իրավական ակտերի մշակմանը մասնակցություն:
  • ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից մարդասիրական օգնություն կամ բարեգործություն որակելու նպատակով ներկայացվող փաստաթղթերի ուսումնասիրություն, ծրագրերը կամ գործարքները բարեգործական որակելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացում:
  • Պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, հարկ վճարողների, այդ թվում՝ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների և մաքսային միջնորդական գործունեություն իրականացնողների և այլ անձանց՝
    - հարկային, մաքսային և այլ վճարների գծով օրենսդրության, վարչարարության և ընթացակարգերի վերաբերյալ պարզաբանումների (այդ թվում՝ պաշտոնական) ապահովում
    - հարցումների, դիմումների, բարձրացված հարցերի հետագա ընթացքի ապահովում
    - հարկային, մաքսային և այլ վճարների գծով օրենսդրության, վարչարարության և ընթացակարգերի վերաբերյալ իրազեկում, անհրաժեշտության դեպքում օրենսդրության փոփոխությունների պարզաբանման նպատակով սեմինար խորհրդակցութույունների կազմակերպում:
  • Հարկային, մաքսային օրենսդրության վերաբերյալ հեռախոսազանգերի կենտրոն հեռախոսակապով ստացված հարցերի վերաբերյալ պարզաբանումների տրամադրում, դիմում-բողոքների հետագա ընթացքի ապահովում:
  • Հարկային և մաքսային ծառայողների վերապատրաստման ուսումնական ծրագրերի անցկացմանը, կանոնակարգերի ու մեթոդական ձեռնարկների մշակմանը մասնակցություն։