Ռիսկերի կառավարման ԵՎ հարկային կարգապահության ծրագրերի վարչություն
Ղեկավար
Սառիկյան Արսեն Սարգսի
Հասցե
Խորենացի 3, 7, ք. ԵրԵՎան,       
Հեռախոս
60544790
Էլ. Փոստ
Arsen_Sarikyan@taxservice.am
Ծնվել է 1972թ. օգոստոսի 28-ին Երևան քաղաքում:

Կրթութունը
  • 1979 - 1989 թթ. - սովորել է Երևան քաղաքի թիվ 173 միջնակարգ դպրոցում
  • 1989 - 1994թթ. - սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի (այժմ` Երևանի ճարտարագիտական համալսարան) մեքենաշինության էկոնոմիկա և կառավարում բաժինում, ստացել է մեքենաշինության ինժեներ-տնտեսագետի որակավորում
  • 2003 - 2005թթ. - սովորել է Եվրասիա միջազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, ստացել էիրավագիտության բակալավրի աստիճան
  • 2005 - 2007թթ. -սովորել է նույն ֆակուլտետի մագիստրատուրայում, ստացել է իրավագիտության մագիստրոսի աստիճան
Աշխատանքային գործունեություն
  • 1996-1997թթ - ծառայել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում:
  • 1997թ. հունիս - աշխատել է ՀՀ հարկային տեսչության եկամուտների և իրացման շրջանառության հարկման մեխանիզմների կատարելագործման վարչության եկամտահարկի բաժնում` որպես առաջատար մասնագետ
  • 1997-2016թթ. - հարկային համակարգում զբաղեցրել է տարբեր պաշտոններ
  • 2016թ. մարտի 18-ի N 1/51-Ա հրամանով նշանակվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի վարչության պետի պաշտոնին
Այլ տվյալներ
Ունի ՀՀ հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդականի դասային կոչում:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա


Ռիսկերի կառավարման եվ հարկային կարգապահության ծրագրերի վարչության գործառույթները

  • Հարկային մարմնի գործունեության ռազմավարական միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրավորում՝ այն համապատասխանեցնելով պետական այլ ռազմավարական ծրագրերի հետ, հարկային վարչարարության բարելավմանն ուղղված առանձին ծրագրերի մշակում:
  • Հարկային վարչարարության բարելավման ուղղված ծրագրերով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ պարբերական մոնիտորինգի իրականացում և համապատասխան հաշվետվությունների կազմում, հարկային և մաքսային մարմինների գործունեության տարեկան հաշվետվության կազմում:
  • Ընթացիկ հարկային եկամուտների, եկամուտների պոտենցիալի, ինչպես նաև հարկատեսակների և վճարատեսակների բազայի գնահատում, ռիսկերի բացահայտմանն ուղղված վերլուծությունների իրականացում:
  • Մակրոտնտեսական միջավայրի վերլուծություն, կանխատեսումների իրականացում, հարկային ռեզերվների բացահայտման և հարկային վարչարարության ուղղությունների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում:
  • Հարկային եկամուտների վրա օրենսդրական փոփոխությունների նախագծերի հնարավոր ազդեցության, օրենսդրական փոփոխությունների փաստացի ունեցած ազդեցության և վարչարարական նոր գործիքների կիրառման արդյունավետության վերլուծություն:
  • Հարկային ստուգումների տարեկան և ամսական ծրագրերի կազմում, ստուգման ենթակա հարկ վճարողների մոտ ստուգումների անցկացման առաջնահերթությունների գնահատում, ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքների վերլուծություն և գնահատում:
  • Հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումների ռիսկերի վերլուծություն, համապատասխան ուսումնասիրությունների և գնահատումների իրականացում:
  • ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի հաշվառում և մոնիտորինգի իրականացում:
  • Ինքնաշխատ համակարգի հիման վրա հսկիչ-դրամարկղային մեքենաներով և հաշվարկային փաստաթղթերով կատարվող գործարքների մոնիտորինգի իրականացում: