ՀՀ ԿԱ ՊԵԿ Առաքելություն

ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի առաքելությունն է.

- Հարկային և մաքսային միասնական պետական քաղաքականության իրականացումը, հարկային և մաքսային օրենսդրության ամբողջական և համահավասար կիրառումը

- ՀՀ ԿԱ ՊԵԿ կողմից վերահսկվող՝ ՀՀ պետական բյուջեի եկամուտների ապահովումը

- Արդյունավետ հարկային և մաքսային հսկողության իրականացումը

- ՀՀ տնտեսական անվտանգությանը նպաստումը

- Հարկ վճարողների և արտաքին տնտեսական գործունեության իրականացնողների կողմից պարտավորությունների օրինաչափ և հարմարավետ կատարման նպատակով՝ ժամանակակից և մրցունակ համակարգերի միջոցով որակյալ ծառայությունների մատուցումը և սպասարկումը