Աշխատատեղեր ՀԾ-ում
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար


ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ


Կրտսեր պաշտոններ
  1. Հարկադիր գանձումների բաժնի առաջին կարգի մասնագետ - 1 հաստիք
  2. Սնանկության գործերի բաժնի առաջին կարգի մասնագետ – 3 հաստիք
  3. Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի բաժնի առաջին կարգի մասնագետ  - 3 հաստիք
Նշված բոլոր կրտսեր  պաշտոնների  գործառույթները սահմանված են կից ներկայացված պաշտոնների նկարագրերով:

Նշված բոլոր կրտսեր պաշտոնների պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով:

Հարկային ծառայության կրտսեր պաշտոնները համալրելու համար անցկացվող բաց մրցույթին  մասնակցելու իրավունք ունեն հարկային ծառայողները, ինչպես նաև հայերենին տիրապետող, պետական հավատարմագրում ստացած բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտած` պետական հավատարմագրում ստացած մասնագիտությունների (ՀՀ կառավարության 03.10.2002թ. № 2167 որոշում) գծով բարձրագույն կրթություն ունեցող և «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 13-րդ  հոդվածով նախատեսված պայմաններին բավարարող ՀՀ  քաղաքացիները:


ՓԱԿ ՄՐՑՈՒՅԹ


Առաջատար պաշտոններ
  1. Հարկադիր գանձումների բաժնի գլխավոր մասնագետ - 3 հաստիք
  2. Հայցային աշխատանքների և դատական պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ - 1 հաստիք
  3. Հայցային աշխատանքների և դատական պաշտպանության բաժնի առաջատար մասնագետ - 1 հաստիք
  4. Իրավական խորհրդատվության և զարգացման բաժնի գլխավոր մասնագետ - 2 հաստիք
  5. Ծառայողական քննությունների բաժնի գլխավոր հարկային տեսուչ - 1 հաստիք
  6. Սնանկության գործերի բաժնի առաջատար մասնագետ - 1 հաստիք
  7. Սնանկության գործերի բաժնի գլխավոր մասնագետ - 1 հաստիք
  8. Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի բաժնի  առաջատար մասնագետ - 1 հաստիք
  9. Վարչական իրավախախտումների  վերաբերյալ գործերի բաժնի գլխավոր մասնագետ - 4 հաստիք
Նշված բոլոր առաջատար  պաշտոնների  գործառույթները սահմանված են  կից ներկայացված պաշտոնների նկարագրերով:

Նշված առաջատար պաշտոնի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով:

Հարկային ծառայության  առաջատար պաշտոնը համալրելու համար անցկացվող փակ մրցույթին  մասնակցելու իրավունք ունեն հարկային ծառայողները, ինչպես նաև հայերենին տիրապետող, պետական հավատարմագրում ստացած բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտած` պետական հավատարմագրում ստացած մասնագիտությունների (ՀՀ Կառավարության 03.10.2002թ. № 2167 որոշում) գծով բարձրագույն կրթություն ունեցող, ֆինանսական, բանկային, մաքսային մարմիններում, ֆինանսավարկային կազմակերպություններում, պետական կառավարման (տեղական ինքնակառավարման) մարմինների ֆինանսական ծառայություններում, գիտական, բարձրագույն ուսումնական հաստատություններում առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող  և «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 12–րդ և 13-րդ  հոդվածով նախատեսված պայմաններին բավարարող ՀՀ քաղաքացիները:


Գլխավոր պաշտոններ
  1. Հայցային աշխատանքների և դատական պաշտպանության բաժնի պետ- 1 հաստիք
  2. Իրավական խորհրդատվության և զարգացման բաժնի պետ - 1 հաստիք
  3. Սնանկության գործերի բաժնի պետ- 1 հաստիք
Նշված բոլոր գլխավոր  պաշտոնների  գործառույթները սահմանված են  կից ներկայացված պաշտոնների նկարագրերով:

Նշված առաջատար պաշտոնի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով:

Հարկային ծառայության  գլխավոր  պաշտոնները համալրելու համար անցկացվող փակ մրցույթին  մասնակցելու իրավունք ունեն հարկային և մաքսային ծառայողները, ինչպես նաև հայերենին տիրապետող, պետական հավատարմագրում ստացած բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտած` պետական հավատարմագրում ստացած մասնագիտությունների (ՀՀ Կառավարության 03.10.2002թ. № 2167 որոշում) գծով բարձրագույն կրթություն ունեցող, ֆինանսական, բանկային, մաքսային մարմիններում, ֆինանսավարկային կազմակերպություններում, պետական կառավարման (տեղական ինքնակառավարման) մարմինների ֆինանսական ծառայություններում, գիտական, բարձրագույն ուսումնական հաստատություններում առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող  և «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 12–րդ և 13-րդ  հոդվածով նախատեսված պայմաններին բավարարող ՀՀ  քաղաքացիները:


Մրցույթին մասնակցելու համար պահանջվում է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
  1. Մրցութային հանձնաժողովի անունով գրավոր դիմում/օրինակելի ձևը կցվում է, դիմումը ներկայացնել լրացված/,
  2. Անձնագրի պատճեն, ՀԾՀ պատճեն/կամ սոց.քարտի պատճեն/,
  3. Բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն,
  4. Մասնագիտական վերապատրաստման վկայականներ և հավաստագրեր/առկայության դեպքում/,
  5. Քաղվածք աշխատանքային գրքույկից,
  6. Տեղեկանք (տեղեկանքներ) հարկային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին(Կառավարության 03.10.2002թ.-ի №1583-Ն որոշում),
  7. Հայտարարություն այն մասին, որ ապագա աշխատանքը կապված չէ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, նրանց զավակ, ամուսնու ծնող, եղբայր և քույր) հարկային ծառայողի նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության /օրինակելի ձևը կցվում է, հայտարարությունը ներկայացնել լրացված/,
  8. Արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի (եթե առկա է) պատճեն/բոլոր լրացված էջերը/,
  9. Երկու լուսանկար՝ 3 x 4 սմ չափսի:
Փաստաթղթերն, անձը հաստատող փաստաթղթով, ընդունվում են ք. Երևան, Խորենացի 7 հասցեում, ՀՀ ԿԱ ՊԵԿ անձնակազմի կառավարման վարչության կողմից ամեն օր ժամը 10:00-ից 12:00, բացի շաբաթ, կիրակի, տոնական  և հիշատակի օրերից:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2017 թվականի հոկտեմբերի 9-ի, ժամը 12:00-ն է:

Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել ՀՀ ԿԱ ՊԵԿ  անձնակազմի կառավարման վարչություն՝ (060) 544 624,   հեռախոսահամարով:

Մրցույթը կանցկացվի 2017 թվականի հոկտեմբերի 23-ին, ք. Երևան, Կոմիտաս 35  հասցեում: Մրցույթի ժամի վերաբերյալ տեղեկատվությունը կտեղադրվի ՊԵԿ պաշտոնական կայքէջերի  աշխատատեղեր ենթաբաժիներում  2017 թվականի  հոկտեմբերի 20-ին:

Մրցույթի հարցաշարը, անհրաժեշտ նորմատիվ իրավական  ակտերի ցանկը, նշված պաշտոնների նկարագրերը, դիմումի և հայտարարության ձևերը կից ներկայացված են:



ԴԻՄՈՒՄ ՀԱՐՑԱՇԱՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ԱԿՏԵՐ


Պաշտոնների նկարագրեր


ՀԳԲ 1-ԻՆ ԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԳԵՏ ՍԳԲ 1-ԻՆ ԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԳԵՏ ՎԻՎԳԲ 1-ԻՆ ԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԳԵՏ 
ՀԳԲ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ ՀԱԴՊԲ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ ՀԱԴՊԲ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ
ԻԽԶԲ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ ԳԼԽԱՎՈՐ ՀՏ  ՍԳԲ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ
ՍԳԲ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ ՎԻՎԳԲ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ ՎԻՎԳԲ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ
 ՀԱԴՊԲ ՊԵՏ ԻԽԶԲ ՊԵՏ  ՍԳԲ ՊԵՏ




Հարկային և մաքսային ծառայությունների
մրցութային և ատեստավորման հանձնաժողով



Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի оպերատիվ հետոխուզության վարչության  հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար


Փակ մրցույթ


Առաջատար պաշտոններ
  1. ՕՀՎ արագ հակազդման բաժնի օպերլիազոր - 1 հաստիք
  2. ՕՀՎ 9-րդ /Կենտրոնի/ բաժնի օպերլիազոր - 1 հաստիք
  3. ՕՀՎ 27-րդ /Բագրատաշենի, Գոգավանի/ բաժնի օպերլիազոր - 1 հաստիք
  4. ՕՀՎ 27-րդ /Բագրատաշենի, Գոգավանի/ բաժնի ավագ օպերլիազոր - 1 հաստիք
Նշված բոլոր առաջատար պաշտոնների գործառույթները սահմանված են կից ներկայացված պաշտոնների նկարագրերով:

Նշված բոլոր առաջատար պաշտոնների պաշտոնային դրույքաչափը սահմանվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով:

Հարկային ծառայության առաջատար պաշտոնը համալրելու համար անցկացվող փակ մրցույթին մասնակցելու իրավունք ունեն հարկային ծառայողները, ինչպես նաև հայերենին տիրապետող, պետական հավատարմագրում ստացած բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտած` պետական հավատարմագրում ստացած մասնագիտությունների (ՀՀ Կառավարության 03.10.2002թ. № 2167 որոշում) գծով բարձրագույն կրթություն ունեցող, ֆինանսական, բանկային, մաքսային մարմիններում, ֆինանսավարկային կազմակերպություններում, պետական կառավարման (տեղական ինքնակառավարման) մարմինների ֆինանսական ծառայություններում, գիտական, բարձրագույն ուսումնական հաստատություններում 3 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող և «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12–րդ և 13-րդ հոդվածով նախատեսված պայմաններին բավարարող ՀՀ քաղաքացիները:

Մրցույթին մասնակցելու համար պահանջվում է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
  1. Մրցութային հանձնաժողովի անունով գրավոր դիմում/օրինակելի ձևը կցվում է, դիմումը ներկայացնել լրացված/,
  2. Անձնագրի պատճեն,
  3. ՀԾՀ պատճեն/կամ սոց.քարտի պատճեն/,
  4. Բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն,
  5. Մասնագիտական վերապատրաստման վկայականներ և հավաստագրեր/առկայության դեպքում/,
  6. Քաղվածք աշխատանքային գրքույկից,
  7. Տեղեկանք (տեղեկանքներ) հարկային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին(Կառավարության 03.10.2002թ.-ի №1583-Ն որոշում),
  8. Հայտարարություն այն մասին, որ ապագա աշխատանքը կապված չէ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, նրանց զավակ, ամուսնու ծնող, եղբայր և քույր) հարկային ծառայողի նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության /օրինակելի ձևը կցվում է, հայտարարությունը ներկայացնել լրացված/,
  9. Արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի (եթե առկա է) պատճեն/բոլոր լրացված էջերը/,
  10. Երկու լուսանկար՝ 3 x 4 սմ չափսի:
Փաստաթղթերն, անձը հաստատող փաստաթղթով, ընդունվում են ք. Երևան, Խորենացի 7 հասցեում, ՀՀ ԿԱ ՊԵԿ անձնակազմի կառավարման վարչության կողմից ամեն օր ժամը 10:00-ից 12:00, բացի շաբաթ, կիրակի, տոնական և հիշատակի օրերից:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2017 թվականի սեպտեմբերի 29-ի, ժամը 12:00-ն է:

Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել ՀՀ ԿԱ ՊԵԿ անձնակազմի կառավարման վարչություն՝ (060)544624 հեռախոսահամարով:

Մրցույթը կանցկացվի 2017 թվականի հոկտեմբերի 9-ին, ք.Երևան, Կոմիտաս 35 հասցեում: Մրցույթի ժամի վերաբերյալ տեղեկատվությունը կտեղադրվի ՊԵԿ պաշտոնական կայքէջերի աշխատատեղեր ենթաբաժիններում 2017 թվականի հոկտեմբերի 6-ին:

Մրցույթի հարցաշարը, անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի ցանկը, նշված պաշտոնների նկարագրերը, դիումի և հայտարարության ձևերը կից ներկայացված են:




ԴԻՄՈՒՄ ՀԱՐՑԱՇԱՐ ՕՀՎ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՇՏՈՆԻ ՆԿԱՐԱԳԻՐ ՕՊԵՐԼԻԱԶՈՐ
ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ԱԿՏԵՐ ՊԱՇՏՈՆԻ ՆԿԱՐԱԳԻՐ ԱՎԱԳ ՕՊԵՐԼԻԱԶՈՐ



Հարկային և մաքսային ծառայությունների
մրցութային և ատեստավորման հանձնաժողով



Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն


ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչությունում պայմանագրային հիմունքներով որպես անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն /գրավոր և բանավոր/ թարգմանիչ աշխատելու համար հարցազրույցի են հրավիրվում բարձրագույն կրթությամբ ՀՀ քաղաքացիներ:

Պահանջվող որակավորումները.
  • բացի անգլերեն լեզվի համապատասխան բարձրագույն կրթությունից՝ իրավաբանական կամ տնտեսագիտական կրթության առկայությունը պարտադիր է
  • մասնագիտական թարգմանությունների առնվազն 1 տարվա փորձ
  • համակարգչային գիտելիքներ
Բոլոր հետաքրքրված թեկնածուները պետք է իրենց ինքնակենսագրությունը հայերեն լեզվով /օրինակելի ձևը կցվում է/ ուղարկեն հետևյալ էլ.փոստի հասցեով՝ hr_petekamutner@mail.ru: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2017 թվականի սեպտեմբերի 15-ը: Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի: Պետական կամ այլ կազմակերպությունների կողմից տրված մասնագիտական որակավորման վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր /դիպլոմ, վկայական, բնութագիր և այլն/ ներկայացնել հարցազրույցի ժամանակ:

Հարցազրույցը տեղի կունենա ք.Երևան, Խորենացի 7 հասցեում:

Ընտրված մասնակիցները հարցազրույցի օրվա և ժամի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվեն էլեկտրոնային փոստի միջոցով:




Ինքնակենսագրության ձև


ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի
Անձնակազմի կառավարման վարչություն



Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀՀ ԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՈՒՄ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ



Հարկային մարմինների կողմից անցկացվող ստուգումներին ու ուսումնասիրություններին ներգրավման և ստուգման ժամանակ մասնագիտական աջակցության ցուցաբերման նպատակով ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն իրականացնում է ոլորտային փորձագետների և մասնագետների բազայի (դարանի) ստեղծում: Դարանում հաշվառման համար հրավիրվում են ներքոնշյալ պահանջներին բավարարող մասնագետները:


Աշխատանքային պարտականությունները
  • Հարկային մարմնի կողմից անցկացվող ստուգումների և ուսումնասիրությունների ընթացքում մասնագիտական աջակցության ցուցաբերում և փորձագիտական (մասնագիտական) եզրակացության և (կամ) կարծիքի տրամադրում:

Պահանջները
  • Առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ
  • Թիմային աշխատանքի ունակություն
  • Տրված խնդիրները սեղմ ժամկետներում լուծելու ունակություն:

Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
  • Մասնագետի տվյալների դարանում ընդգրկվելու վերաբերյալ հայտ՝ համաձայն կից ներկայացվող Ձևի,
  • Անձը հաստատող փաստաթուղթը (անձնագիր կամ նույնականացման քարտ), իրավաբանական անձի դեպքում պետական գրանցման վկայականը և համապատասխան լիազորագիր,
  • Ֆիզիկական անձի դեպքում՝ աշխատանքային գրքույկը, իսկ կազմակերպության դեպքում՝ առնվազն երկու մասնագետների աշխատանքային գրքույկները,
  • Պետական կամ այլ կազմակերպությունների կողմից տրված մասնագիտական որակավորման վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր (դիպլոմ, թույլտվություն, վկայական, հավաստագիր, երաշխավորագիր, բնութագիր և այլն):
Փաստաթղթերը ներկայացնել անձամբ, իսկ կազմակերպության դեպքում՝ լիազոր ներկայացուցչի միջոցով: Վերջինս իր հետ պետք է ունենա անձը հաստատող փաստաթուղթ:

Փաստաթղթերն ընդունվում են ք. Երևան, Խորենացի 7 հասցեում, ՀՀ ԿԱ ՊԵԿ Հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության (ՀՎՍՀԸ) եկամուտների գնահատման և վերլուծության բաժնի կողմից, 2013 թվականի հոկտեմբերի 22-ից` ժամը 09:30-ից 12:30:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար  ցանկացողները կարող են դիմել` ՀՀ ԿԱ ՊԵԿ ՀՎՍՀԸ վարչության եկամուտների գնահատման և վերլուծության բաժին`(060) 544 656 հեռախոսահամարով:


Հայտի ձև

ՀՀ ԿԱ ՊԵԿ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ