Աշխատատեղեր մաքսային ծառայությունում
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման
վարչության հարկ վճարողների սպասարկման և հեռախոսազանգերի կենտրոնում պայմանագրային
հիմունքներով աշխատելու համար դիմած հարգելի քաղաքացիներ 

Տեղեկացնում ենք, որ փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա ընտրված թեկնածուները հարցազրույցի օրվա և ժամի վերաբերյալ սույն թվականի հոկտեմբերի 31-ին տեղեկացվել են էլեկտրոնային փոստի միջոցով:
 



Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն


ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության հարկ վճարողների սպասարկման և հեռախոսազանգերի կենտրոնում պայմանագրային հիմունքներով աշխատելու համար հրավիրվում են բարձրագույն տնտեսագիտական կրթությամբ ՀՀ քաղաքացիներ:

Պահանջվող որակավորումները.

- բարձրագույն տնտեսագիտական կրթություն,
- համակարգչային գիտելիքներ:

Անհրաժեշտ որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները կարող են իրենց ինքնակենսագրությունը հայերեն լեզվով /օրինակելի ձևը կցված է <<Աշխատատեղեր>> ենթաբաժնում/ ուղարկել hr@petekamutner.am էլ.փոստին:

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2019 թվականի հոկտեմբերի 30-ը:

Փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում ընտրված թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի: Հարցազրույցի ժամանակ անհրաժեշտ է ներկայացնել պետական կամ այլ կազմակերպությունների կողմից տրված մասնագիտական որակավորման վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր /դիպլոմ, վկայական, բնութագիր և այլն/:

Հարցազրույցը տեղի կունենա ք.Երևան, Խորենացի 7 հասցեում: 

 Ընտրված մասնակիցները հարցազրույցի օրվա և ժամի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվեն էլեկտրոնային փոստի միջոցով:

ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են զանգահարել 060 544 624 հեռախոսահամարով:


ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 
անձնակազմի կառավարման վարչություն